Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար          Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին       Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»    

09 հուն 2019 10:18

Մահ՝ շան ձագի կծելուց․ բժիշկները կատաղության ախտանիշները շփոթել են տագնապի նոպայի հետ

Մահ՝ շան ձագի կծելուց․ բժիշկները կատաղության ախտանիշները շփոթել են տագնապի նոպայի հետ65-ամյա կինը մահացել է կատաղության վարակից այն բանից հետո, երբ յոգա-րեթրիթին մասնակցելու համար Հնդկաստան ուղեւորության ժամանակ նրան կծել է շան ձագը։

The Daily Mail-ը հայտնում է, որ կծելուց վեց շաբաթ անց կինը, որի անունը չի նշվում, ուժեղ ցավ եւ այրոց է զգացել, ինչպես նաեւ՝ շնչահեղձություն, անհանգստություն եւ հեղուկ խմելիս դժվարություն։ Նա իր հայրենի Վիրջինիայում դիմել է բժիշկներին՝ ենթադրելով, որ թունավորվել է տոքսիկ նյութերից։
Բժիշկները նրան դեղեր են նշանակել եւ տուն ուղարկել, սակայն հենց կայանատեղիում նա կլաուստրոֆոբիայի ուժեղ նոպա է ունեցել, այնքան ուժեղ, որ չի կարողացել շնչել։ Կինը վերադարձել է հիվանդանոց, սակայն բժիշկները որոշել են, որ նրա մոտ տագնապային գրոհի նոպա է, եւ կրկին հրաժարվել են հոսպիտալացնել։

Հաջորդ օրը կնոջ վիճակը վատացել է։ Նրա ամուսինը բժիշկներին պատմել է Հնդկաստանում շան ձագի կծելու մասին՝ նշելով, որ տեղում նրան որեւէ դեղամիջոց չեն առաջարկել, այլ միայն օգնել են մշակել վերքը։

Կատաղության ախտորոշումը կատարվել է շատ ուշ, եւ հաջորդ երկու շաբաթներին կինն այնքան է թուլացել, որ հարազատները նրան միացված կենսապահովման սարքն անջատելու որոշում են կայացրել։

Դեպքը տեղի է ունեցել 2017թ․, սակայն այդ մասին միայն այժմ է հայտնի դարձել։
Փորձագետները զգուշացնում են, որ Հնդկաստանում գրանցվել է աշխարհում շների կատաղության ամենաբարձր մակարդակը։ Սրա հետ կապված՝ ճանապարհորդներին խորհուրդ է տրվում Հնդկաստան մեկնելուց առաջ կատաղության դեմ պատվաստում կատարել, մանավանդ այն դեպքում, եթե պլանավորված միջոցառումները բաց երկնքի տակ են (հեծանվավազք, քարանձավների դիտում եւ այլն)։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր