Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

09 հուն 2019 18:50

Թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է հետևել սննդի պատրաստման և պահպանման կանոններին

2018 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2019 թվականի հունվարի 8-ը հանրապետությունում «սննդային թունավորում» նախնական ախտորոշմամբ 3 դեպք է գրանցվել, հոսպիտալացվել է 5 մարդ (1-ը՝ բոտուլիզմ, 1-ը՝ սնկից թունավորում և 3-ը` սննդային թունավորում): Նույն ժամանակահատվածում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 16 դեպք` 16 տուժածով:
Թունավորումներից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է զերծ մնալ ալկոհոլի չարաշահումից և համային հատկությունների ու արտաքին տեսքի փոփոխության ենթարկված սննդամթերքի օգտագործումից:
Անհրաժեշտ է հետևել սննդի պատրաստման և պահպանման կանոններին, մասնավորապես՝
•  չօգտագործել այնպիսի աղցաններ և կերակրատեսակներ, որոնց բաղադրության մեջ մտնում է շուտ փչացող մթերք (օր.՝ միս, ձուկ, ձու, պանիր, մայոնեզ, թթվասեր, կրեմային թխվածքներ), և որոնք սեղանի վրա մնացել են 4 ժամից կամ սառնարանում 2 օրից ավելի,
• անհրաժեշտ է լինել զգոն և սննդամթերքի համային հատկությունների և արտաքին տեսքի (կողմնակի հոտ, համ, բորբոս, գունափոխություն և այլն) փոփոխության դեպքում չօգտագործել,
•  սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ, վերջինս սննդում կարելի է օգտագործել միայն խոհարարական մշակումից հետո կամ օգտագործել գործարանային արտադրության պահածոյացված սունկ, 
• տնային պայմաններում պատրաստված պահածոյացված սննդատեսակներն օգտագործել միայն ջերմային մշակման ենթարկելուց հետո՝ եռացնելով 15-20 րոպե,
• սնունդ պատրաստելուց առաջ և ընթացքում հաճախակի լվանալ ձեռքերը, հատկապես, եթե օգտագործում եք հում մթերք, մասնավորապես` հում միս: Ինչպես նաև անհրաժեշտ է մաքուր պահել մակերեսները և խոհանոցային պարագաները, որոնք օգտագործվում են սնունդ  պատրաստելու ժամանակ: 
Սննդային թունավորման կլինիկական հիմնական ախտանշաններն են` որովայնի կտրուկ ցավը, սրտխառնոցը, անընդհատ փսխումները, առատ քրտնարտադրությունը, թքահոսությունը, գլխապտույտը, գլխացավը, անհագ ծարավի զգացումը: Բոտուլիզմի դեպքում ավելանում է նաև երկտեսություն, ձայնի խռպոտություն, կոպի իջեցում, կլման ակտի խանգարում և այլն:
Ալկոհոլային թունավորման հիմնական կլինիկական ախտանշաններն են տեսողական խանգարումները, քնկոտությունը, շփոթված և անկապ խոսքը, գիտակցության տարբեր աստիճանի խանգարումները, դանդաղ ու անկանոն շնչառությունն ու անոթազարկը, չկառավարվող շարժումները։
Վերոհիշյալ նշանների ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի, ինչից մեծապես կախված է բուժման բարեհաջող ելքը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր