Ապրիլի 9-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ապրիլի 9-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Իրանը դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավագնացությունը՝ Լիբանանի վրա Իսրայելի հարձակումներից հետո    

10 հուն 2019 14:33

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեցՌոբերտ Քոչարյանի գրավի միջնորդությունը քննող դատավոր Նելլի Բաղդասարյանն ինքնաբացարկ է հայտնել: ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Արամ Օրբելյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց. «Դատավորն ինքնաբացարկ է հայտնել, հիմնավորումները հայտնի չեն, այսօր` օրվա ավարտին, որոշումն ըստ դատարանի կհանձնեն, որից հետո կկարողանանք գնահատական տալ: Իմ կարծիքով արդարադատությունից խուսափելու մասին է խոսքը գնում, որովհետև որևէ նոր բան, ինչը երեկ հնչեցվել է, չկար և բոլոր հանգամանքները հայտնի էին դատարանին դեռևս միջնորդությունը տալու ժամանակ»:
Այսպիսով, Քոչարյանի խափանման միջոցի հարցն այսօր չի քննվելու: Երկրորդ նախագահի գրավի միջնորդությունը քննելու է այլ դատավոր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր