Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

10 հուն 2019 19:00

Պահանջում են ներում չշնորհել ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին

Պահանջում են ներում չշնորհել ցմահ դատապարտյալ Մհեր ԵնոքյանինՄի շարք հայտնի բժիշկներ, ԵՊԲՀ դասախոսներ ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով մերժել Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրագիրը: Ստորագրահավաքին որպես բժիշկ միացել է նաև Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Տեղեկությունը հաստատել են ԵՊԲՀ մամուլի ծառայությունից։
Ստորագրահավաքին արդեն իսկ միացել է մոտ 200 անձ։
Արդեն մի քանի օր է՝ համացանցում տեղեկություններ են տարածվում, որ շուտով ազատ կարձակվի ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը։ 
Հիշեցնենք, որ տեղեկություններին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Միխայիլ Աղաջանովը։ «Սեր ու համերաշխություն գոռալով՝ արյունոտ ձեռքերը չեն մաքրվում»,- գրել էր նա։
Իոսիֆ Աղաջանովը ԵՊԲՀ ուսանող է եղել, սերում է հայտնի բժիշկների ընտանիքից, հայրը՝ Միխայիլ Աղաջանովը, հայտնի պրոֆեսոր է, տասնյակ տարիներ աշխատում է ԵՊԲՀ-ում, այժմ ամբիոնի վարիչ է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր