«Այսպես անհնար է աշխատել և ապրել». ինքնասպանություն է գործել Շնող համայնքի ղեկավարի օգնականը
![](https://hayacq.com/uploads/posts/2018-06/medium/1530259069_34d2e3e870b79ce9139422.jpg)
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նրա դին հայտնաբերել է ընկերը, ում զանգել էր ինքը՝ ասելով, թե մեքենան մնացել է Շնողի տակի այգում, չի կարողանում հանել այն և խնդրել է, որ մի քանի մարդ վերցնի և գնա օգնի իրեն:
Ընկերն էլ գնացել էր մատնանշված վայրը եւ «Մութ ճալա» կոչվող տարածքում գտնվող այգում հայտնաբերել նրա դիակը: Կ.Շադինյանն ինքնասպանություն է գործել լորենու ծառից պարանով կախվելով։
Այգում սեղանի վրա հայտնաբերվել է գրառում, որով նա ներողություն էր խնդրում ընտանիքից. «Խնդրում եմ ների ընտանիքս, տառապում եմ անբուժելի հիվանդությամբ, այսպես անհնար է աշխատել և ապրել, կթաղեք հորս կողքի գերեզմանում»։