Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին    

14 հուն 2019 13:07

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանները Երևանում վնասազերծել ու բերման են ենթարկել զինված մի քանի տղամարդու

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանները Երևանում վնասազերծել ու բերման են ենթարկել զինված մի քանի տղամարդու   ՀՀ ոստիկանությունը ամենօրյա հետևողական պայքար է մղում ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ: Եվ նշանակություն չունի ոստիկանների օպերատիվ տեսադաշտում հայտնված անձի ով լինելը: Հունվարի 12-ին՝ ժամը 22-ն անց 15-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները Երևանի Հրաչյա Քոչարի և Վաղարշյան փողոցների խաչմերուկից մեքենաներով հանդերձ գլխավոր վարչություն բերման են ենթարկվել 42-ամյա Ա. Հ.-ին և նրան ուղեկցող անձանց՝ ապօրինի զենք-զինամթերք ու սառը զենք պահելու, կրելու կասկածանքով: Բերման ենթարկվածներից երկուսի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին 23 և 21.5 սմ երկարությամբ դանակներ: Ռուսական համարանիշերով «Տոյոտա»մակնիշի ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվեց 5.45 մմ տրամաչափի 20 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփ, 12մմ տրամաչափի 6 և 5.45մմ տրամաչափի 30 փամփուշտով լիցքավորված տարբեր տեսակի երկու հրազեն: Հայկական համարանիշերով «Տոյոտայի» զննությամբ ևս հայտնաբերվեց նույն տեսակի երկու հրազեն և 12մմ տրամաչափի 7 փամփուշտ: Հայտնաբերվածը վերցվել է: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները կատարում են համապատասխան ստուգումներ: Նշանակվել են փորձաքննություններ:
Միջոցառումները շարունակվում են: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր