Տեսանյութ․Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում էՀիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոնը
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցիներում մատուցվել է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի Սուրբ Պատարագ։ Հայտնի է, որ Քրիստոսի Ծննդյան օրվա մասին որևէ ստույգ տեղեկություն չկա, և ոչ էլ այդ մասին գրված է Ավետարանում։ Հարկ է նշել, սակայն, որ բոլոր քրիստոնեական Եկեղեցիները մինչև չորրորդ դարը Քրիստոսի Ծնունդը նշել են հունվարի 6-ին։
Ըստ հռոմեակաթոլիկ աղբյուրների՝ Սուրբ Ծննդյան օրը հունվարի 6-ից դեկտեմբերի 25-ը տեղափոխվել է որպեսզի անտեսվի արևի աստծուն նվիրված հեթանոսական պաշտամունքը, որը կատարվում էր դեկտեմբերի 25-ին։
Հռոմի Եկեղեցին Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրը տեղափոխեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Աստվածահայտնության օր (336 թ.)։ Սուրբ Ծնունդը դեկտեմբերի 25-ին տոնելու՝ Հռոմի Եկեղեցու նախաձեռնությունը նախ տարածվեց Արևմուտքում, ապա անցավ Արևելք։ Արդեն 56-րդ դարերում գրեթե բոլոր Եկեղեցիները Քրիստոսի Ծնունդը տոնում էին դեկտեմբերի 25-ին (հին տոմարով՝ հունվարի 7-ին)։ Մեզ՝ հայերիս համար, սակայն, այդ փոփոխությունն անիմաստ էր, քանի որ Հայաստանում այդ ժամանակ չկային նման հեթանոսական սովորույթներ։
