Ապրիլի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների. «Իրավունք»       Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 16-ին տարադրամի շուկայում    

01 սեպ 2018 11:15

Ոստիկանական հատուկ օպերացիա Երևանում. մեքենաներում հայտնաբերվել են զենքեր. կան բերման ենթարկվածներ

Ոստիկանական հատուկ օպերացիա Երևանում. մեքենաներում հայտնաբերվել են զենքեր. կան բերման ենթարկվածներՈստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները օգոստոսի 30-ին, օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Երևան քաղաքի Տերյան և Սարալանջ փողոցների խաչմերուկից 6-րդ գլխավոր վարչություն են բերման ենթարկել մի քանի անձանց։
Այդ անձինք եղել են Lexus մակնիշի 08 ԼԼ 888 համարանիշի և Toyota Land Cruiser Prado մակնիշի 888 QQ 08 համարանիշի ավտոմեքենաներով։

Աղբյուրի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներն են եղել 34-ամյա Արտաշես Գ.-ն, 26-ամյա Հարություն Ն.-ն, 41-ամյա Արթուր Ս.-ն, 39-ամյա Վահե Ա.-ն և 43-ամյա Հայկ Ա.-ն։
Ոստիկանները անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերել են 2 հատ «Վիկինգ» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի փամփուշտներով, իսկ Toyota Prado-ի մեջ հայտնաբերվել է «Տոզ 34 ԵՌ» տիպի, «Ֆաբարմ» և «Բենելլի» տիպի 12 մմ տրամաչափի ողորկափող հրացաններ և 200-ից ավելի փամփուշտներ։ Փաստի առթիվ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր