Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

14 հուն 2019 14:36

Հարեմում առաջին տիկնոջ կարգավիճակի համար մղվող պայքար. «Սասնա ծռերը»՝ ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստանի» մասին

Հարեմում առաջին տիկնոջ կարգավիճակի համար մղվող պայքար. «Սասնա ծռերը»՝ ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստանի» մասին«Լուսավոր Հայաստանը» բացահայտ շրջադարձով այրել է արեւմտյան արժեքների հետ իր կեղծ կամուրջը: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը:
Հայտարարությունում ասվում է.

«ԱԺ-ում ընդդիմադիր դերի հավակնող երկու կուսակցություներից մեկը՝ «Լուսավոր Հայաստանը», որն, ի դեպ, իրեն դիրքավորում է որպես արեւմտյան կողմնորոշման քաղաքական ուժ, հանդես եկավ ԱԺ ԵՏՄ հարցերի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ:
Իր այդ բացահայտ շրջադարձով այս ուժը հասկացնում է, որ այլեւս այրել է արեւմտյան արժեքների հետ իր կեղծ կամուրջը եւ առանց ձեւականությունների հայտ է ներկայացնում ստանձնելու 5-րդ շարասյունը գլխավորելու դավաճանական գործառույթը:
Նույն դերին հավակնող մյուս ուժը՝ ԲՀԿ-ն, որ կրեմլահպատակության հարցում ավելի բաց է եղել եւ երբեք չի խորշել այն ցուցադրելուց, խանդի բռնկումով է վերաբերվել այս նախաձեռնությանը:
Ասպարեզից ՀՀԿ-ի հեռանալուց հետո ստեղծված իրավիճակում, վախենալով կորցնել կրեմլահպատակության հարցում առաջնային դիրք զբաղեցնելու հեռանկարը, ԲՀԿ-ն հայտատարել է, թե ԵՏՄ-ն իր մշտական ծրագրային գերակայություններից մեկն է եւ, որպես դրա ապացույց, վկայակոչել է նախորդ գումարումների ժամանակ արտահայտած իր հրապարակային դիրքրորշումներն ու առաջարկությունները, ինչպես նաեւ ՌԴ Պետական Դումայի՝ իշխող «Եդինա Ռոսիա» խմբակցության հետ 2009 թ. կնքած եւ 2018 թ.-ին երկարաձգված համագործակցության հուշագիրը:
Հարեմում առաջին տիկնոջ կարգավիճակի համար մղվող պայքար հիշեցնող այս նողկալի, մեր ազգային արժանապատվությունը վիրավորող նշյալ մրցակցությունը լրացուցիչ մարտահրավերներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության եւ տնտեսական հեռանկարի համար:
Գաղտնիք չէ, որ Կրեմլը թշնամաբար է վերաբերվում Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին եւ ամեն գնով ու ամեն կերպով փորձում է ձախողել դրանք՝ ջանք չխնայելով արտաքին եւ ներքին ճնշումներ բանեցնելու Հայաստանի նոր իշխանության վրա եւ նրա համար ստեղծելու նորանոր պրոբլեմներ ու թակարդներ:
Նման իրավիճակում ընդդիմությունը պետք է, ի պատասխան Կրեմլի գաղութատիրական ձգտումների՝ իշխանության համեմատությամբ ավելի կոշտ դիրքորոշում որդեգրեր, որպեսզի իշխանությունը կարողանար հենվել դրա վրա եւ հավասարակշռել իրավիճակը հօգուտ մեր ազգային շահերի:
Մինչդեռ այսօրվա նուրբ իրավիճակում այսպես կոչված ընդդիմության կրեմլահպատակ վարքագիծն էապես նեղացնում է իշխանության գործունեության դաշտը՝ նրան կանգնեցնելով Կրեմլի հետ առճակատվելու կամ նրան ենթարկվելու կոշտ երկընտրանքի առաջ:
Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը համոզված է, որ իրավիճակն, այնուամենայնիվ, անելանելի չէ:
Հայաստանի այսօրվա իշխանությունը պետք է համոզված լինի, որ հատկապես ազգային արժանապատվության եւ ինքնիշխանության ու անվտանգության հարցերում ժողովուրդը եւ ԱԺ-ից դուրս գտնվող մի շարք քաղաքական ուժեր, այդ թվում՝ մեր ուժը, կանգնած են իր թիկունքին:
Այդ հանգամանքը հաշվի առնելով, իշխող խմբակցությունը պետք է վճռականություն ցուցաբերի ու մերժի ԱԺ ԵՏՄ հանձնաժողով ստեղծելու առաջարկությունը եւ միջոցներ ձեռնարկի ԵՏՄ-ում լինելու հետեւանքով Հայաստանի ինքնիշխանությանը, անվտանգությանը եւ տնտեսությանը հասցվող էական վնասները չեզոքացնելու ուղղությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր