Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ          Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման       Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են    

15 հուն 2019 13:33

Վարչապետի այս հայտարարությունից հետո՝դուք դրա լիազորությունը չունեք, արդյոք ոստիկանությունը ուժ կգործադրի ակտիվիստների դեմ

Վարչապետի այս հայտարարությունից հետո՝դուք դրա լիազորությունը չունեք, արդյոք ոստիկանությունը  ուժ կգործադրի  ակտիվիստների դեմԱզգային Ժողովի ընտրություններն արդեն պատմություն են: Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը բացարձակ մեծամասնություն է, և հետևաբար, վարչապետ Փաշինյանը այլևս կարիք չունի ձևականությունների: Հիմա արդեն Փաշինյանը չի խոսում ժողովրդի իշխանությունից: Ամիսներ առաջ, երբ ցուցարարները փորձել էին կոտրել կառավարության  մուտքի դուռը, ի պատասխան լրագրողների հարցերի, Փաշինյանն ասել էր.«Լավ են անում, իրենց դուռն , կոտրում են»: Հիմա արդեն այս մտածողությունը արդիական չէ:
Փաշինյանը, այսօր ուղիղ եթերում անդրադառնալով Էջմիածնում տեղի ունեցող զարգացումներին և Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ իրականացվող ակցիաներին, որի կազմակերպիչները սպառնում են փակել փողոցներն ու ճանապարհները, ասաց.«Դուք չե՛ք փակելու, որովհետև դուք դրա լիազորությունը չունեք, և ժողովրդից էլ չեք ստացել այդ լիազորությունը, որովհետև ժողովուրդն իր իշխանությանն ընտրել է, և այդ իշխանության լիազորությունն է նաև ապահովել ճանապարհների անցանելիությունը: Եվ նրանք, ովքեր փակում են ճանապարհներ, առնվազն հետևողական, ես ուզում եմ հասկանալ, որ ինչ-որ հարցի վրա ուշադրություն են ուզում հրավիրել»:
Փաշինյանը, փաստորեն, արձանագրեց, որ նախկին ժամանակներն անցել են, և «կառավարության դուռը, այլևս քաղաքացիներինը չէ», հետևաբար բոլորը պետք է «հանգիստ նստեն տեղները»: Վարչապետի այս հայտարարությունից հետո ոստիկանությունը ամենայն հավանականությամբ ուժային գործողություններ կիրականացնի և թույլ չի տա բողոքավոր զանգվածին ճանապարհներ փակել:
Հայաստանում այլևս իրողություն է փոխվել, և գործող իշխանությունները նախկինների նման պայքարելու են իրենց ընդդիմադիր զանգվածի բողոքի ակցիաների դեմ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր