Վրաստանն ամբողջությամբ արգելել է Բելառուսի և ՌԴ քաղաքացիներին երկրից ավտոմեքենաներ արտահանել          Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Փաշինյանի վարքագծի վերաբերյալ վարույթ է հարուցել       Պռոշյան փողոցից վնшսվшծքներով Թուրքմենստանի քաղաքացի է հիվանդանոց տեղափոխվել    

16 հուն 2019 10:03

Պետության հաշվին վարձով ապրելու հնարավորությունից կօգտվեն նաև մեծահարուստ պատգամավորները. «Ժողովուրդ»

Պետության հաշվին վարձով ապրելու հնարավորությունից կօգտվեն նաև մեծահարուստ պատգամավորները. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթը գրում է, որ «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքը հնարավորություն է տալիս, որ Երեւանում բնակարան չունեցող պատգամավորին տան վարձավճարի չափով փոխհատուցում` մինչեւ 100 հազար դրամ:
Բայց, պարզվում է, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, այդ հնարավորությունից փորձում են օգտվել նաեւ մեծահարուստ պատգամավորները:
Գյումրու նախկին քաղաքապետ, այժմ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում ասել է, որ դիմելու է փոխհատուցում ստանալու համար:
«Հիշեցնենք` նախորդ գումարման խորհրդարանում եւս նա դիմել էր փոխհատուցման համար, բայց մամուլում այդ մասին հրապարակումներից հետո մտափոխվել էր:
Այս անգամ պնդում է, որ, այնուամենայնիվ, օգտվելու է օրենքով ընձեռված հնարավորութուններից, ու սա այն դեպքում, երբ Ղուկասյանը հայտարարագրել է երկու հողամաս, երկու բնակարան, 20 մլն դրամ եւ «Ալեքպոլ» ՍՊԸ-ում 75 տոկոս բաժնեմասը: Բայց, ըստ մեր տեղեկությունների, Գյումրիում Ղուկասյանը մեծ բիզնեսներ ունի, նա բազմիցս հայտարարել է, որ իր ընտանիքը գործարարությամբ է զբաղվում»,- գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ այսօրվա համարում:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր