Որտեղից գիտեն, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու, միգուցե կան պայմանավորվածություններ          Իսրայելի և ԱՄՆ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով Իրանում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել       «Nissan Tiida»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, վթարի հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել, կա 2 տուժած    

16 հուն 2019 17:35

Քամին ավերածություններ է պատճառել Գավառ քաղաքում

Հունվարի 15-16-ի ընթացքում Գավառ քաղաքում գրանցված ավերիչ ուժգնության քամիները լուրջ վնասներ են պատճառել Գավառ քաղաքի տնտեսություններին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի քաղաքապետարանից, քամին պոկել եւ ցած է շպրտել Կաբելագործների փողոցի բազմաբնակարան շենքի երկու, Արծվաքար թաղամասի մեկ առանձնատան, սովխոզնիկների թաղամասի 1 անասնագոմի տանիքներ:
«Կաբելագործների բազմաբնակարան մեկ շենքի տանիքն ամբողջովին է քանդված, մյուսը՝ մոտ 70 տոկոսով: Ամբողջովին են քանդված նաեւ Արծվաքարում գտնվող առանձնատան եւ սովխոզնիկների փողոցի անասնագոմի տանիքները:Վնասվել է նաեւ երկու ավտոմեքենա: Բարեբախտաբար, զոհեր կամ վիրավորներ չկան: Այդուհանդերձ, տնտեսություններին հասցված վնասներն էական են: Գավառի քաղաքապետարանում ստեղծված համապատասխան հանձնաժողովը հաշվարկում ու գնահատում է քամու պատճառած վնասների մոտավոր չափերը, որի արդյունքները կներկայացվի մարզային հանձնաժողովի քննարկմանը»,-ներկայացրեց Գավառի քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր