Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»    

17 հուն 2019 15:15

Հայաստանի տարածքից ռուսական ռազմական բազայի դուրսբերումն անթուլատրելի է. փորձագետ

Հայաստանի տարածքից ռուսական ռազմական բազայի դուրսբերումն անթուլատրելի է. փորձագետՀայաստանի տարածքից ռուսական ռազմական բազայի դուրսբերման մասին խոսակցություններն անթուլատրելի են: Հունվարի 17-ին «Նոյան տապան» գործակալության «Քննարկում» խորագրի եթերում ասաց քաղաքագետ Արմեն Այվազյանը:
Նրա խոսքով՝ չլուծված ղարաբաղյան խնդրի պայմաններում, ինչպես նաեւ հաշվի առնելով Հայաստանի դեմ Թուրքիայի տրամադրվածությունը, երկրում խաղաղությունը կարող է ապահովվել միայն ՌԴ հետ միության դեպքում:

«Եթե խոսքը նրա մասին է, որ մենք զիջում ենք մեր ինքնիշխանությունը՝ ՌԴ-ի հետ մտերիմ հարաբերություններ հաստատելով, ապա պետք է հասկանալ, որ ցանկացած դաշնակցային հարաբերություններ փոխադարձ պարտավորություններ են ենթադրում: Այստեղ ռուսական բազայի գտնվելը բխում է Մոսկվայի եւ Երեւանի շահերից: Անհանգստացնում է այն, որ այժմ ՌԴ-ի հետ հարաբերությունններում որոշակի դժվարություններ են ծագել: Կարծում եմ՝ Մոսկվայի հետ մեր համագործակցությունը պետք է ակտիվացնել, հատկապես,  փորձի փոխանակման ոլորտում, ինչպես ռազմատեխնիկական բնագավառում», - պարզաբանեց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր