Վստրեչի Ապերի և Գարեգին Իսկանդարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց

Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության` Արամ Վարդանյանը կազմակերպել, ղեկավարել և անձամբ մասնակցել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ 2017թ․ հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում գտնվող «Արամիս» սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ, զենքի սպառնալիքով Մամիկոն Բագրատունու բացահայտ առևանգմանը։ Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է նաև Գարեգին Իսկանդարյանը։
Նա մեղադրվում է Բագրատունու առևանգման մեջ։
Նրանց երկուսի նկատմամբ էլ, որպես խափանման միջոց է ընտրված գրավը։
Հիշեցնենք, որ Արամ Վարդանյանը ձերբակալվել է 2018թ. հուլիսի 30-ին Դուբայի օդանավակայանում իսկ հոկտեմբերի 1–ին Միացյալ Արաբական Էմիրություններից էքստրադիցիայի ենթարկվել Հայաստան։