Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

19 հուն 2019 18:20

Թուրք դրամատուրգը Դինքի մահվան տարելիցին հուզիչ նամակ է գրել

Թուրք դրամատուրգը Դինքի մահվան տարելիցին հուզիչ նամակ է գրելՊոլսահայ մտավորական Հրանտ Դինքի սպանության 12-րդ տարելիցին հայտնի թուրք գրող և դրամատուրգ Ադալեթ Աղաօղլուն հուզիչ նամակ է հղել Դինքի ընտանիքին ու նրա հիմնադրած «Ակոս» պարբերականին: 
«Շատ-շատ սիրելի Հրանտ Դինքի ընտանիք, «Ակոս» պարբերական…
Հրանտ Դինք, եղբայրս, քեզ մի պահ անգամ չեմ մոռանում: Ես քեզ հիշում եմ կենդանության օրոք՝ խաղաղությանը նվիրված ժողովներին, մեր կողքին կանգնած: Կարևոր էր, որ նման թեմաների վերաբերյալ խոսեր քեզ նման բաց հայացքով, բռնությանը դեմ և խաղաղությանը կողմ կեցվածք ունեցող մեկը: Ոչ մի րոպե մտքիցս դուրս չի գալիս: Այնքան գեղեցիկ էիր խոսում, որ հավատա՝ քեզ ամեն անգամ ոգևորվածությամբ ուզում էի գրկել: Ափսոս, շատ ափսոս: Քեզ մեզնից բռնությունը հեռացրեց: Միշտ բռնությանը դեմ էի, իսկ այն բանից հետո, ինչ բռնության պատճառով քեզ կորցրինք, շատ ավելի վստահ դարձա այդ համոզմունքիս մեջ:
Սիրելի Հրանտ, երբ մի օր լսեցի, որ քեզ ուզում են դատեն, անմիջապես կանգնեցի «Ակոս»-ի առաջ, քո կողքին: Բղավում էի. «Քեզ ոչ ոքի չեմ տա»: Միասին փորձում էինք թույլ չտալ քո բանտարկումը: Ինչ ափսոս, որ բռնությանը զոհ գնացիր: Քեզ շատ եմ կարոտում, Հրանտ Դինք:
Ա՜խ, իմ Հրանտ Դինք: Ես և ամուսինս խոնարհվում էինք քո հիշատակի ու մեծության առջև: Հուլիսին կորցրեցի քո հանդեպ մեծ հարգանքով լցված ամուսնուս: Այդպիսով, աստիճանաբար ավելի փոքրացա, սակայն դիմանում եմ: Ձեր երկուսի հիշատակին լավագույնը, որ կարող եմ անել, դա սեփական մտքերիցս չհրաժարվելն ու իմ ճանաչած ճանապարհով առաջ ընթանալն է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր