Իլհամ Ալիեւի մամուլի ծառայությունն աղավաղել է Ալեքսանդր Վուչիչի խոսքը          Չփաթեթավորել ուղեբեռները և ձեռքի իրերը «Զվարթնոցում»դրանք ախտահանվելու են       Ինչպես է նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը տեղափոխվում Հայաստան. Ոստիկանության տեսանյութը    

21 հուն 2019 12:46

Վախենո՞ւմ են հրապարակել պարգևավճարների մասին տեղեկություններ.Այն, ինչ չէր կարելի Սերժ Սարգսյանին, չի կարելի նաև Փաշինյանին

Վախենո՞ւմ են հրապարակել պարգևավճարների մասին տեղեկություններ.Այն, ինչ չէր կարելի Սերժ Սարգսյանին, չի կարելի նաև  ՓաշինյանինԱյսօր՝ հունվարի 21-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԼՀ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, խոսելով մարզպետների պարգևավճաների շուրջ ծավալվող  իրադարձությունների մասին, նշեց, որ այդ կարգադրություններն անընդունելի են, որովհետև 7,2,1 ամիս աշխատած հանրային ծառայողները չէին կարող ստանալ այդպիսի բարձր պարգևավճարներ:
Սամսոնյանը հիշեցրեց, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր հրաժարվում է հրապարակել քաղաքապետարանում տրված պարգևավճարների մասին տեղեկություններ՝ խախտելով օրենքը. «Մեզ համար անընդունելի են այս պարգևավճարները: Կարծում եմ, որ այս աղմուկից հետո գոնե մարզպետները կվերանայեն իրենց որոշումները»:

ԼՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն իր հերթին ասաց՝ եթե աշխատավարձի խնդիր կա, պետք է այն բարձրացնել, ոչ թե պարգևավճարներ տալ, քանի որ այդ հարցում կոռուպցիոն ռիսկեր կան:
 Անի Սամսոնյանը, խոսելով կառավարության կառուցվածքային փոփոխությունների, սուպերվարչապետական համակարգի վերացման, ուժային կառույցների մասին, հայտարարեց՝ այն ինչը չէր կարելի Հանրապետականին, չի կարելի նաև Իմ քայլը դաշինքին, իսկ այն, ինչը չէր կարելի Սերժ Սարգսյանին, չի կարելի նաև Նիկոլ Փաշինյանին. «Մենք պետք է ստեղծենք ինստիտուտներ, համակարգ պետք է աշխատի, որպեսզի ՀՀ քաղաքացիները չմնան իշխանությունների բարի կամքի հույսին»:

ԼՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն իր հերթին հայտարարեց, որ մասնավորապես ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը պետք է բերվեն խորհրդարանական վերահսկողության դաշտ. «Նախկինում Սերժ Սարգսյանն էր ասում, իսկ հիմա Նիկոլ Փաշինյանն է պնդում, որ խորհրդարանը կկարողանան իրականացնել վերահսկողություն այդ կառույցների նկատմամբ, սակայն փորձը հակառակն է ցույց տալիս: Այդ կառույցների ղեկավարները չեն ներկայանում Ազգային ժողով, չեն պատասխանում հարցերին, ինչի արդյունքում նրանք դուրս են մնում քաղաքական պատասխանատվությունից»:
Գորգիսյանը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ, երբ քննարկվում էր այս հարցը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ով այն ժամանակ դեռ ԱԺ պատգամավոր էր, հայտարարում էր՝ եթե ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը չեն ենթարկվում խորհրդարանական վերահսկողությանը և դրանց ղեկավարները չեն ներկայանում ԱԺ, դրանք կարող են քաղաքական նպատակներևով օգտագործվել վարչապետի կողմից. «Հիմա չեմ կարծում, թե մենք հույս պետք է ունենանք, որ կառավարությունը չի գնա այդ քայլին: Եթե գալիս են քաղաքական պատասխանատվության դաշտ, չի նշանակում, որ քաղաքականանում են: Որպես օրինակ կարելի է նշել բանակի մասին»:
ԼՀԿ-ական պատգամավորը նաև հիշեցրեց, որ հենց Նիկոլ Փաշինյանն էր ժամանակին քննադատում սուպերվարչապետական համակարգը, որը կա այսօր:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր