Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել       ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար    

21 հուն 2019 21:00

Քաղաքապետն իր հրաժարականի դիմում գրելու լուրերի մասին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հրաժարականի դիմում չի գրել և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին չի ներկայացրել: Այդ մասին շրջանառվող տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այս մասին ասաց Հայկ Մարությանը: Երևանի քաղաքապետն անդրադարձավ օգտատերերի հարցին, թե արդյո՞ք նա չի փոշմանել այդ պաշտոնը ստանձնելուց հետո:
«Երբ գնում ես ծառայության, ապա փոշմանելու կամ չփոշմանելու հարց չկա: Դու ի սկզբանե գիտակցում ես, թե ուր ես գնում և ինչի համար: Իհարկե, պատասխանատվությունն ահռելի է, սակայն սա ծառայություն է և պետք է այն կատարել»,-ասաց Հայկ Մարությանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր