15:47 - Ավինյանն առանց Նիկոլ Փաշինյանի փոփոխություններ է կատարել նրա որոշումներում         15:46 - Հ. Խուդոյանը պարզաբանեց՝ ինչու են Քոչարյանի գործով դատավորին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրել      15:24 - Տեսանյութ. Մանվել Գրիգորյանը դատարանում հազիվ է խոսում    

21 հուն 2019 21:15

Չորս արտահայտություն, որոնք պետք է մոռանալ

Ահա այն չորս արտահայտությունները, որոնց մասին արժե մեկընդմիշտ մոռանալ:
1. «Ես միշտ...»
Ոչ, ոչ միշտ: Գուցե դա մեկ անգամ է եղել կամ էլ դուք դրանով զբաղվել եք անցյալում, բայց ոչ միշտ: Չարժե ծրագրավորել ձեր ապագան:
Խուսափեք միանշանակ հայտարարություններից: Կյանքը մշտական շարժման մեջ է: Այսօր դուք այն մարդը չեք, ինչպիսին եղել եք մեկ տարի, ամիս կամ գուցե օր առաջ:
Ասելով «Ես միշտ ծխում եմ»՝ դուք նկատի ունեք, որ ծխել եք նաեւ ձեր մոր արգանդում: Մի սահմանափակեք ձեր ընտրությունը: «Միշտ» հասկացություն գոյություն չունի:
Դրա փոխարեն ասացեք «Ես անցյալում ...» կամ «Այս անգամ չստացվեց»:
2. «Օյ, ինչ եք ասում»
Մարդկանց տարօրինակությունն այն է, որ նրանք ձգտում են մյուսների հավանությանը, բայց ստանալով այն, սկսում են համեստություն անել կամ էլ նվաստացնել իրենց սեփական արժանիքները: Սովորաբար այս արտահայտությունն անում են որեւէ հաճոյախոսությունից հետո: Նույն հաջողությամբ կարելի է ասել «Ես ինձանից ոչինչ չեմ ներկայացնում»:
Վստահություն ձեռք բերելու ամենաարագ միջոցներից մեկն է ընդունել հաճոյախոսությունները, երբ դրանք տեղին են: Յուրաքանչյուրն ունի դրական հատկանիշներ:
Ներքին դատարկությունը նաեւ արտաքին դատարկություն է: Սեփական ձեռքբերումների համար գովասանքին վերաբերվեք առանց կեղծ համեստության: Հաճոյախոսությանը պատասխանեք արժանապատվորեն, անկեղծ ու շնորհակալությամբ:
3. «Նրա կյանքում նման բան եղել է .... Դա անարդարացի է»
Ավաղ, կյանքն անարդարացի է, դուք միլիարդատեր չեք ծնվել ու գուցե երբեք չդառնաք այդպիսին: Ցածրահասակ մարդիկ ամենայն հավանականությամբ չեն կարող բասկետբոլի աստղ դառնալ: Դա է կյանքի իրողությունը:
Անարդարության դեմ պայքարելու լավագույն միջոցն այն է, որ հասկանաք, թե որն է կյանքի անարդարությունն ի օգուտ ձեզ: Դուք ցածրահասա՞կ եք: հրաշալի է, ուրեմն կարող եք մտնել այնպիսի տեղեր, որոնք մյուսներին անհասանելի են:
Ինտրովե՞րտ եք: Հոյակապ է: Գտեք մեկուսացած վայր ու զբաղվեք ձեր սիրելի գործով: Ոչ բոլորն են ունակ նման բան անել:
Բավականաչափ կրեատիվ չե՞ք: Սարսափելի չէ: Կենտրոնացեք ձեր գլխավոր նպատակի վրա ու շարժվեք այդ ուղղությամբ:
Տգե՞ղ եք: Հրաշալի է: Կարող եք կինոյում անսովոր դեր կատարել:
Յուրաքանչյուր մարդ ունի տաղանդ: Պետք է պարզապես գտնել այն ու բացահայտել:
Այդ արտահայտության փոխարեն ասեք՝ «Ես չեմ կարողանում դա, բայց կարողանում եմ ...»
4. «Եթե ... ապա ես կկարողանայի...»
Երջանկությունը սկսվում է հիմա: Եվ վերջ: Այս կետը հատկապես կործանարար է փողի դեպքում
Եթե ես մի քանի միլիոն ունենայի, ես իմ սեփական գործը կբացեի:
Եթե ես մեկ միլիոն ունենայի, ես ավելի մեծ բնակարան կգնեի ու ինձ երջանիկ կզգայի:
Հենց ես վաստակեմ իմ առաջին միլիոնը, ես իսկական կյանք կսկսեմ:
Բայց փողը գոյություն չունեցող նպատակ է, որը հատուկ են հորինել կորպորացիաները: Որեւէ նոր բան գնելու ցանկությունը մարդը միշտ էլ կունենա: Հենց դուք սկսեք գնահատել ձեր ներկա կյանքի պահերը, կմոռանաք փողի մասին սեւեռուն մտքերը:
Սովորաբար այդ արտահայտության հետ միասին ասում են «Նրանք ունեն ...Իսկ եթե ես ունենայի...»
Բավական է արդարանալ: Հիմա դուք բազմաթիվ հնարավորություններ ունեք, որոնք կարող եք օգտագործել: Կարեւորը, որ տրամադրվեք վերջնական նպատակին հասնելուն:
Դրա փոխարեն ասացեք՝ «Քանի որ ես ունեմ (կարողանում եմ) ..ապա կարող եմ անել ...»

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր