19:29 - Գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը ահաբեկում և սպառնում է իր հրաժարականը պահանջողներին. Ինչո՞ւ է լռում իշխանությունը. Տեսանյութ         18:15 - Ձնահոսքի մեջ ընկածներին դուրս են բերել. Ֆրանսիայի քաղաքացի լեռնագնացը ՊՆ ուղղաթիռում մահացել է      17:48 - Ինչ արագությամբ կընթանան քաղաքական շարժերը` կախված կլինի, թե ինչ արագությամբ կհաջողի կամ կձախողի կառավարությունը    

21 հուն 2019 16:23

Այն, ինչ ներվում է ֆեյսբուքում, չի ներվում Ազգային ժողովի ամբիոնում. Տեսանյութ

Այն, ինչ ներվում է ֆեյսբուքում, չի ներվում Ազգային ժողովի ամբիոնում. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը և մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը խոսեցին ներքաղաքական հարցերի՝ մասնավորապես նորընտիր Ազգային Ժողովի և կառավարության մասին:
Տիգրան Քոչարյանը նախ նկատեց, որ Ադրբեջանում որոշակի պրոցեսներ են ընթանում, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել. «Ադրբեջանում կատարվող իրադարձությունները այստեղ որոշ մարդիկ շատ մեծ ոգևորվածությամբ են ընդունում, ինչը շատ սխալ է։ Շատերը չգիտեն, բայց ադրբեջանական ընդդիմությունն ավելի հայատյաց է և ավելի կտրուկ դիրքորոշում ունի Արցախի հիմնահարցի լուծման առնչությամբ, քան իշխանությունը: Որպես վառ օրինակ՝ կարող եմ բերել Աբուլֆազ Էլչիբեյին, բոլորը մտածում էին, որ նա դեմոկրատ էր, մինչդեռ նա ամենահայատյաց գործիչներից էր։ Նույն բանը կարելի է ասել հայտնի Հադիջա Իսմայիլովայի մասին, որն Ադրբեջանի դեմոկրատիայի փարոսներից մեկն է համարվում, բայց նրա նման հայատյաց անձնավորություն այլ տեղ դժվար է գտնել։ Նույնը վերաբերում է  նաև Արիֆ և Լեյլա Յունուսներին, վերջինը ադրբեջանական բանակի գնդապետ է եղել տեղեկատվական գծով, նա հայատյացության տարածման մեծ ջատագով է եղել»,-նշեց Տիգրան Քոչարյանը:
 
Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, հատկապես նորընտիր խորհրդարանին՝ Տիգրան Քոչարյանը նշեց, որ ինչպես և կանխատեսվում էր, Նիկոլ Փաշինյանը իր հետ քայլածների մի մասին տարել-տեղավորել է Երևանի ավագանիում, մի մասին՝ խորհրդարանում՝ փորձելով այս կարպ վարձահատույց լինել նրանց կատարած աշխատանքի համար.«Իմ քայլը» դաշինքում, կա տասը-տասնհինգ պրոֆեսիոնալ մարդ, իսկ մնացածը քայլած ընկեր, բարեկամ, խնամի, աներձագ, մանկության ընկերներ են։ Մի կողմից լավ է, որ նրանք հայտնվեցին խորհրդարանում, ոչ թե կառավարությունում, որովհետև տեսանք, թե որոշ մարդկանց աշխատանքը գործադիրում ինչպես ձախողվեց։ Իսկ ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահին, խորհուրդ կտամ հեռու մնալ ոլորտի շուրջ դատողություններից, քանի որ հեռուստաբանավեճերի ժամանակ նա ցույց տվեց իր սնանկությունը ոլորտային հարցերի նկատմամբ։ Նրան պետք չէ թողնել, որ մոտենա արտաքին օրակարգին: Ճիշտ կլինի՝ նրանք արտաքին քաղաքականության մեջ չխառնվեն և գոնե ԱԳՆ-ի ցուցումներին հետևեն։ Մենք ունենք հանձնաժողովներ, որտեղ մարդիկ զբաղեցրել են նախագահի պաշտոնը զուտ այն բանաի համար, որ մոտիկ են Նիկոլ Փաշինյանի հետ»,- ասաց Տիգրան Քոչարյանը»,-հավելելով, որ նրանք պետք է հասկանան, որ ֆեյսբուքում չեն, այլ ԱԺ-ում, և այն, ինչ ներվում է ֆեյսբուքում, չի ներվում Ազգային ժողովի ամբիոնում։
 
Վիգեն Քոչարյանն էլ նշեց, որ յոթերորդ գումարման խորհրդարանը բազմաշերտ է. «Մի շերտն, ինչպես իրենք են իրենց անվանում,  անփորձ, բայց ոչ կաշառակեր և գանձագող զանգվածն է։ Երկրորդ շերտում մի քանի անգամ վերընտրված պատգամավորներն են, և կան նույնիսկ մարդիկ, որոնք հայտնի են իննսունականներից՝ ՀՀՇ-ի քվոտայով։ Ինչ վերաբերում է քաղաքական մեծամասնությանը, ապա կան պատգամավորներ, որնց կրթական ցենզը կասկած չի հարուցում։ Բայց մեկ բան է լինել մասնագետ և մասնագիտանալ հենց կոնկրետ ոլորտում, մեկ այլ բան, երբ դեպքերի բերումով հայտնվում ես քաղաքականության մեջ։ Իսկ յոթերորդ գումարման ԱԺ-ում որոշ պատգամավորներ հայտնվել են իսկապես պատահական, հանգամանքների բերումով»։
 
Ինչ վերաբերում է կառավարությանը, Վիգեն Հակոբյանը նկատեց, որ կադրային մոտեցումներում լուրջ փոփոխություններ չկան. «Եթե խորհրդարանի պարագայում կարելի է սպասել, կառավարությունը նման քարտ բլանշ չունի։ Հարյուրօրյա կարանտին նրանք չունեն, սա փաստացի նույն կառավարությունն է, որը յոթ-ութ ամիս աշխատել է։ Այս պահի դրությամբ գործադիրի գործելաոճը հստակ չի ուրվագծվում։ Եթե դու չես կարողանում թվերով բացատրել՝ ինչու են նախարարություններ կրճատվում, այդ պարագայում հասարակությունը դա ընկալում է որպես բյուջեի ծախսերի կրճատում, ոչ թե ստրատեգիական քայլ»,-ասաց նա։
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր