10 մթերք, որոնք պետք է ներառել սննդակարգում անոթները մաքուր պահելու համար
![](https://blognews.am/static/news/b/2019/01/587625.jpg)
Երակներն անոթներ են, որոնք թթվածնով հագեցած արյունը սրտից փոխանցում են մարմնի օրգաններին։ Առողջ զարկերակն ուժեղ է, էլաստիկ ու ճկուն։ Անոթների պրոգրեսիվ խցանումն այն վիճակն է, որն ավելի շատ հայտնի է աթերոսկլերոզ անվանմամբ և հանդիսանում է սիրտ-անոթային հիվանդությունների պատճառ՝ ներառյալ սրտային տագնապները, ինսուլտներն ու պերիֆերիկ անոթների հիվանդությունները։
Խցանված անոթների սիմպտոմները
Դրանք կախված են անոթների ազդեցության տիպից։
Կարոտիդային անոթներ
Գլխուղեղի անոթների խցանումը հիվանդություն է, որն առավել հայտնի է որպես քներակի հիվանդություն, որն արտահայտվում է այնպիսի նշաններով, ինչպիսիք են լողացող տեսողությունը, խոսքի խանգարումները, անբացատրելի անկումները, գլխապտույտը, ուժեղ գլխացավերը, հանկարծակի թուլությունը, շնչառական խնդիրները և կոորդինացիայի կորուստը։
Արյունատար անոթներ
Սրտի իշեմիկ հիվանդությունը սրտի անոթների խցանման արդյունք է, ինչը խոչընդոտում է, որ սրտամկանը բավարար քանակությամբ արյուն ստանա։ Դա արտահայտվում է կրծքավանդակում ցավի, ծնոտի սեղմվածության, պարանոցի, ձեռքերի, ուսերի և մեջքի ցավով, շնչակտուրությամբ ու սրտխփոցով։
Երիկամային արտերիա
Երիկամների քրոնիկ հիվանդությունը զարգանում է երիկամներում համապատասխան անոթների խցանման պատճառով։ Վաղ նշանները հազվադեպ երևույթ են, սակայն պրոգրեսիվ նշանները սովորաբար իրենց մեջ ներառում են ախորժակի կորուստ, կոնցենտրացիայի կորուստ, թմրածություն, ոտքերի կամ ձեռքերի այտուցվածություն, հոգնածություն և սրտխառնուք։
Պերիֆերիկ անոթներ
Պերիֆերիկ արտերիալ հիվանդությունը զարգանում է կոնքի, ձեռքերի ու ոտքերի անոթների խցանման հետևանքով։ Եթե դրանք արգելափակված կամ նեղացած են, ապա դա կարտահայտվի թմրածությամբ ու ցավով։
Ի՞նչն է ստիպում անոթներին խցանվել
Աթերոսկլերոզը բնորոշվում է անոթների հաստացմամբ կամ պնդացմամբ, և միայն էնդոթելիալ բջիջների բարակ շերտի միջոցով է արյունը նորմալ հոսում։ Սակայն կան մի քանի գործոններ, որոնք կարող են վնասել այդ բջիջները՝ ներառյալ ազատ ռադիկալները, հոմոցիստեինի բարձր մակարդակը, թրոմբոցիտների բջիջներն ու C վիտամինի պակասը։
Խցանում է լինում, երբ որոշակի նյութեր չեն կարողանում դուրս գալ աթերոսկլերոզային ախտահարումից։ Այդ ճարպերը ներառում են տոքսիկ մետաղներ, բջջային թափոններ, խոլեստերին, կալցիում ու ճարպ։
Թեպետ խցանված անոթների իրական պատճառը մնում է անհայտ, աճող տվյալները վկայում են այն մասին, որ աթերոսկլերոզն իրենից ներկայացնում է բարդ վիճակ, որը կարող է սկսվել մանկության տարիներին ու զարգանալ հասունացմանը զուգահեռ։ Հայտնի է, որ այնպիսի գործոններ, ինչպիսիք են առաջին և երկրորդ տիպերի շաքարախտը, ծխելն ու հիպերտոնիան, վնասակար են անոթների համար։
Անոթները մաքրող 10 բնական մթերքներ
Քրքում
Այս հանրահայտ համեմունքն օժտված է սիրտը պաշտպանող հզոր հատկություններով։ Համարվում է, որ քրքումի թուրմն օգնում է իջեցնել խոլեստերինի մակարդակն ու կանխում է անոթների խցանումը։
Համաձայն 2011թ. անցկացված հետազոտության՝ քրքումն ավելի արդյունավետ է պայքարում խոլեստերինի դեմ, քան Լովաստատին դեղամիջոցը։
Սխտոր
Գիտականորեն ապացուցված է, որ սխտորն օգնում է կանխել սրտային հիվանդությունները, դանդաղեցնում է աթերոսկլերոզն ու իջեցնում զարկերակային ճնշման մակարդակը։ Այն նաև թույլ չի տալիս անոթների խցանումը։
Եվս մեկ հետազոտություն ցույց տվեց, որ սխտորը գրեթե կիսով չափ նվազեցնում է սրտային տագնապի ու ինսուլտի ռիսկը։ Սխտորն անգնահատելի դեր ունի աթերոսկլերոզի կանխարգելման ու բուժման համար։
Կոճապղպեղ
Կոճապղպեղը հայտնի է իր հզոր հակաօքսիդանտային ու հակաբորբոքային հատկություններով։ Այն պարունակում է գինգերոլներ, որոնք սիրտը պաշտպանող հզոր միացություններ են։ Հետազոտությունը ցույց է տվել, որ կոճապղպեղի թուրմն օժտված է արյան մեջ խոլեստերինի ու տրիգլիցերիդների մակարդակն իջեցնող, աորտայի ախտահարման աթերոսկլերոտիկ հատվածները չեզոքացնող ունակությամբ։
Կայենյան կծու պղպեղ
Այն պարունակում է կապսաիցին, նյութ, որը, բնականաբար, իջեցնում է խոլեստերինի մակարդակը։ Դա կարող է նվազեցնել նաև սրտային տագնապի ու ինսուլտի ռիսկը, ինչպես նաև բարելավել արյան շրջանառությունը։
Կիտրոն
Ոչ միայն իջեցնում է խոլեստերինի մակարդակը, այլև կանխում է թթվայնացնող վնասն ու պահպանում անոթների առողջությունը։ Այս ցիտրուսային պտուղը հարուստ է C վիտամինով, որն իջեցնում է ընդհանուր խոլեստերինը, նվազեցնում է բորբոքումը ու ամրացնում է արտերիաները։
Դարչին
Դարչինը նվազեցնում է աթերոսկլերոզի ու սրտային հիվանդությունների հետ կապված ռիսկի զանազան գործոնները։ Համաձայն հետազոտության՝ դարչինի օրական 3 կամ 6 գրամը կարող է նվազեցնել ընդհանուր խոլեստերինի, տրիգլիցերիդների ու դիաբետիկների մոտ՝ շաքարի մակարդակը։
Կտավատի սերմ
Կտավատի սերմերն օգնում են մաքրել անոթները շնորհիվ մանրաթելերի բարձր պարունակության։ Դրանք նաև պարունակում են օմեգա-3 թթու, որն օգնում է իջեցնել արյան ճնշումը, ինչպես նաև չեզոքացնում է բորբոքումը։
Ֆերմենտացված կաղամբ
Կիմչին՝ ֆերմենտացված կաղամբից ու կծու պղպեղից պատրաստված պրոբիոտիկ մթերքը պարունակում է միացություններ, որոնք կանխում են աթերոսկլերոզի զարգացումը։ Բացի դրանից՝ ֆերմենտացված կաղամբը քայքայում է այնպիսի քիմիական միացություններ, ինչպիսիք են քլորպիիֆոսը և A բիսֆենոլը։
Քունջութի սերմեր
Քունջութի սերմերի կանոնավոր գործածությունն օգնում է կանխել աթերոսկլերոզի զարգացումը։ Ըստ անցկացված հետազոտության՝ քունջութի յուղի մեջ եղած ճարպային պարունակությունն օգնում է աթերոսկլերոզի ցուցիչների չեզոքացմանը։
Նռան հյութ
Նուռը հարուստ է բրոմիստաջրածնային թթվով, որն օգնում է անոթները մաքրել բնական ճանապարհով ու պայքարել աթերոսկլերոզի դեմ։ Այն պարունակում է առողջության համար օգտակար շատ նյութեր, ինչպիսիք են սելենը և մագնեզիումը։ Նռան հյութի օրական 240 մլ գործածությունը 18 ամսվա ընթացքում էականորեն դանդաղեցնում է քներակի հիվանդությունների զարգացումը։
Խցանված անոթների համար այլ օգտակար բնական մթերքներ են կոկոսի յուղը, ծնեբեկը, չիայի սերմերը, բրոկոլին, ավոկադոն, ինչպես նաև դիետիկ հավելումներ՝ վիտամին B6, ֆոլաթթու և հակաօքսիդանտներ, ինչպիսիք են C վիտամինը, E վիտամինը, խաղողի սերմերի խտանյութը և լյուտեինը։