Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

23 հուն 2019 21:08

Վրաստանում «խոզի գրիպից» 21 մարդ է մահացել

Վրաստանում ևս 2 հիվանդ է մահացել, ենթադրաբար, H1N1-ի՝ «խոզի գրիպի» վիրուսով վարակվելու հետևանքով: «Խոզի գրիպից» մահացած հիվանդների թիվը երկրում հասել է 21-ի: Այս մասին հայտնում է Интерфакс-ը։
Ինչպես նշվում է, զոհերից մեկը 48-ամյա կին է, որը մահացել է Բաթումում:
Հայտնի է դարձել նաև Թուրքիայում Վրաստանի 33-ամյա քաղաքացու մահվան մասին, որի մահվան պատճառը նույնպես, ինչպես ենթադրվում է, H1N1 վարակն է: Տղամարդը բուժում ստանալիս է եղել Բաթումում, սակայն առողջության վատթարացման պատճառով հարազատները պնդել են, որ նրան տեղափոխեն Տրապիզոնի հիվանդանոցներից մեկը, որտեղ էլ նա մահացել է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ վրացական ԶԼՄ-ները հայտնել էին երկրում վարակի հետևանքով արձանագրված մահվան 19 դեպքի մասին, որոնցից 18-ը,  Վրաստանի առողջապահության նախարարության հաղորդմամբ, հաստատվել ենլաբորատոր հետազոտությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր