Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

23 հուն 2019 21:46

Երբ Ջրային կոմիտեի ղեկավարն իր տեղում չէ, իսկ կառույցը շարունակում է հետադիմել

Երբ Ջրային կոմիտեի ղեկավարն իր տեղում չէ, իսկ կառույցը շարունակում է հետադիմելՀամաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքի» 22-րդ հոդվածի 6-րդ կետի` «Պետական ծառայողի կատարողականի հիման վրա պարգևատրումը պետական ծառայողների պարգևատրման ֆոնդից վճարվում է այն մարմնից, որտեղ պետական ծառայողի կատարողականը գնահատվել է դրական»:  
 
Ըստ այդմ, պարզ դարձավ, որ Ջրային կոմիտեն 2018 թվականին 3.5 մլրդ ՀՀ դրամ չի գանձել և պետբյուջե մուտք չի արել, ինչը նշանակում է, որ տիկին Ինեսսա Գաբայանի կողմից ղեկավարած կառույցին չի հաջողվել հավաքել անցած տարի մատակարարած ջրի վարձի 50 տոկոսը, ինչի մասին հայտարարում է հենց ինքը՝ այդ կառույցի նախագահը: 
 
Փոխարենը տիկին Գաբայանը, ըստ էության, օգտվելով իր բարձրաստիճան  պաշտոնից և չարաշահելով պետական դիրքը, 2018 թվականի տարեվերջին շռայլել է հսկայական մեծ պարգևավճարներ: Նախ, Ջրային կոմիտեում առատորեն պարգևատրումներ է հանձնել կոմիտեի բոլոր՝ 70 աշխատողներին։  Իսկ ընդհանուր 100-ից ավելի աշխատողի 150 տոկոս պարգևատրումներ է տվել՝ նույնիսկ ավելի մեծ չափով, քան մարզպետներն են «համեստորեն» իրենց տրամադրել։ Օրինակ, 100 հազար դրամ ստացող մասնագետին՝ 150 հազար դրամ, իսկ Ջրային կոմիտեի նախագահ  Ինեսսա Գաբայանին, այսինքն ինքն իրեն, մոտ 500 հազար դրամ է շռայլել՝ թեպետ համակարգում չի աշխատել նույնիսկ մեկ տարի։ Ինչպես նշում է «Հրապարակ» օրաթերթը՝ Ջրային կոմիտեից հայտնեցին, որ պարգևատրումներ եղել են, սակայն որևէ հակաօրինական գործողություն չի արվել։ «Օրենքով թույլատրվում է տարին 3 անգամ մեկական աշխատավարձի չափով խրախուսել։

Ջրայինում դա արել են տարեվերջին՝ խնայողությունների հաշվին»,-հաղորդում է Ջրկոմի հանրային կապերի պատասխանատուն։

Հետաքրքիր է, խրախուսելու մասին է խոսվում մի կառույցի ղեկավարի կողմից այն դեպքում, երբ վերջինս որևէ շոշափելի արդյունքի այդ տարվա ընթացքում չի հասել, փոխարենը տանուլ է տվել ամենակարևոր գործառույթներից մեկը՝ պետական բյուջե գումար մուտք անելու պարտականությունը՝  50 տոկոսով: Վերոնշյալ օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ պաշտոնատար անձը հատուկ առաջադրանքների և(կամ) որակյալ աշխատանքի կատարման համար պետական ծառայողներին կարող է պարգևատրել աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից և (կամ) տվյալ մարմնի նյութական խրախուսման և զարգացման ֆոնդի միջոցներից և (կամ) օրենքով չարգելված այլ աղբյուրներից: Ստացվում է այնպես, որ Ջրային կոմիտեն պետական բյուջե չապահովելով մոտ 3.5 մլրդ ՀՀ դրամ կամ իր համապատասխան գործառույթի մոտ 50 տոկոսը, շռայլում է հսկայական պարգևավճարներ և հետևաբար ու տրամաբանորեն հաստատում օրենքի այդ կետը, որ իբրև տնտեսումներ կամ խնայողություններ է ունեցել:

 

Հետաքրքիր է իմանալ, եթե նման կերպ տնտեսումներ կամ խնայողություններ է ունենում, ինչո՞ւ դրանցով չի կարգավորում ջրային ոլորտը, որի պատճառով հսկայական մեծ չափերի ջրագողություններ և ջրայուրացումներ են տեղի ունենում՝ հատկապես ոռոգման համակարգում: Ինչո՞ւ  ջրային կառավարման ոլորտն արդեն 20 և ավել տարի գտնվում է պարզապես կաթվածահար վիճակում, որի պատճառով անընդհատ տեղի է ունենում ջրօգտագործողների շահերի բախում, որի արդյունքում տուժում են բոլորը: Ինչո՞ւ գետերում չի տեղադրվում ջրաչափեր և սկադա համակարգեր, որպեզի հստակ երևան ջրապաշարները և փոխարենն այսօր ստիպում են այլ ջրօգտագործողներին իրենց հաշվին այն իրականացնեն, այդ թվում փոքր հիդրոկայաններին՝ թեպետ գործող օրենսդրությամբ նման պահանջ դրված չէ: Ինչո՞ւ այսօր գերկարևոր խնդիրներից մեկը՝ հանրապետությունում ջրամբարների կառուցման և դրանց պահպանման հարցով որևէ շոշափելի առաջընթաց չի արձանագրվում, փոխարենը միշտ հնչում են ֆինանսների բացակայության մասին գրեթե ոչ հիմնավոր պատասխաններ: Ինչո՞ւ Սևանա լճից շարունակաբար ահռելի ջուր է բաց թողնվում, փոխարենը չի ապահովվում օրենքով նախատեսված Սպանդարյան ջրամբարից Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցի բնականոն ջրառը … և այսպես շարունակ ինչու-ներ, որոնք անհետաձգելի կարգով պատասխան են պահանջում:
  
Ի վերջո, հանրությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել օրինազանց պետական գործիչներին և վերականգնել պետությանը պատճառած վնասն ամբողջությամբ:
 
Շարունակելի….

Hayacq.com


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր