«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

23 հուն 2019 16:12

Արդյոք անհրաժեշտ է մարզպետարանների հսկայական աշխատակազմ պահելը. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, հանրային ֆինանսների կառավարման հարցերով միջազգային փորձագետ Մովսես Արիստակեսյանը խոսեց Հանրային ֆինանսների կառավարման և դրա վերահսկողության մասին:
 
Մովսես Արիստակեսյանը նշեց, որ Հանրային ֆինանսների արդյունավետ օգտագործումը շատ կարևոր է և պետք է ուղղվեն այն նպատակներին, որոնք սահմանվել են. «Այս կառավարության առջև խնդիր է դրված միջոցներ ձեռնարկել հանրային միջոցներն արդյունավետ օգտագործելու համար։ 2019 թվականի բյուջեն արդեն իսկ կազմված է ծրագրային բյուջետավորման ձևաչափով, որը նախատեսում է ծախս կատարելուց հետո հաշվետվություն ներկայացնել՝ արդյունքներն ինչպիսին են եղել։ Այսինքն՝ շատ կարևոր են արդյունքային ցուցանիշները, որոնք մտցված են այս բյուջեի մեջ»,- ասաց Մովսես Արիստակեսյանը։
 
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ նամակներ է ուղարկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանին առ այն, որ հանրային միջոցների վրա պետք է հստակ վերահսկողություն սահմանվի։
 
Անդրադառնալով պետական մի շարք պաշտոնյաներին պարգևավճարներ տալու թեմային՝ Մովսես Արիստակեսյանը նկատեց.«Արդյոք անհրաժե՞շտ է մարզպետարանների հսկայական աշխատակազմ պահել: Պետք է օպտիմալացնել մարզպետարանների թվաքանակը կամ էլ մտածել կառավարման այդ համակարգը վերակազմավորելու մասին»,- ասաց նա, հավելելով, որ Հայաստանում գործում է կառավարման 52 մարմին՝ այդ թվում կառավարությանն առընթեր կոմիտեներ, որոնցից որոշները ևս պետք է վերակազմավորել։
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր