Իրանը «սիմետրիկորեն կարձագանքի» ԱՄՆ ցանկացած հարձակման կամ սպառնալիքի էլեկտրաէներգիայի հետ կապված          Աբովյան քաղաքում. «Kia»-ն կոտրել է ծառն ու կողաշրջվել, կա 1 զոհ, 3 վիրավոր, մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում       ԱՄՆ-ն ցամաքային գործողություն է պլանավորում Իրանի Խարկ կղզին գրավելու համար. The Jerusalem Post    

24 հուն 2019 16:50

Վրաստանում կարմրուկի 430 դեպք է գրանցվել

Հունվարի 21-ի տվյալներով Վրաստանում գրանցվել է կարմրուկի 430 դեպք. ցուցանիշը հատկապես բարձր է 20-ից մինչեւ 40 տարեկան մարդկանց շրջանում: Այդ մասին հայտնել է հանրապետության հանրային առողջության պաշտպանության եւ առողջապահության դեպարտամենտի ծրագրերի վարչության ղեկավար Եկատերինա Ադամիան, տեղեկացնում է «Գրուզիա Onlihe»-ին:
«Կարմրուկի զանգվածային տարածումից խուսափելու նպատակով Վրաստանի կառավարությունը հունվարի 18-ին կարգադրություն է հրապարակել, որի համաձայն, կառավարության տարբեր գերատեսչություններ որոշակի պարտավորություններ ունեն:
0-ից մինչեւ 19 տարեկան անձանց համար կարմրուկի դեմ պատվաստումը դառնում է պարտադիր: Եթե մանկապարտեզներում, դպրոցներում եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում անձինք պատվաստում չստանան կամ չկարողանան ներկայացնել համապատասխան փաստաթուղթ, հաստատությունների ղեկավարներն իրավունք կունենան քննարկել նրանց կարգավիճակը կասեցնելու հարցը»,-հայտարարել է Եկատերինա Ադամիան:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր