Ընտրական հանձնաժողովի մի շարք անդամներ օրենքի խախտմամբ մասնակցում են ՔՊ քարոզարշավին          Ներկայացուցիչների պալատն ընդունել է Իրանի դեմ Թրամփի պատերազմական լիազորությունները սահմանափակող բանաձև       Տեսանյութ. Այսքան չարիք բերած, պառակտում, ողբերգություն բերած մարդը չի կարող ազգ սիրել, չի կարող Աստված ունենալ, պիտի գնաս ու գնալու ես    

24 հուն 2019 18:50

Վրաստանի դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն իր բողոքն է հայտնել Ախալքալաքի Բուղաշեն գյուղում Ղարաբաղի հերոս Միքայել Ավագյանի հուշարձանի տեղադրման կապակցությամբ:
«Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրանից պահանջել են շտապ միջոցներ ձեռնարկել` վերացնելու տվյալ փաստը, որը չի համապատասխանում երկկողմ ռազմավարական հարաբերությունների ոգուն», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաեւան՝ լրատվամիջոցներին:
Նա նշել է, որ այդ փաստի առթիվ Վրաստանում Ադրբեջանի դեսպան Դուրսուն Հասանովն իր հերթին  հանդիպում  է  ունեցել Վրաստանի ԱԳՆ-ում եւ փոխանցել Բաքվի բողոքը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր