Համացանցում ծանոթանալով տղամարդու հետ զրկվել է ավելի քան 100 000 դոլարից

«Մենք ուղղակի սկսեցինք միմյանց գրել էլեկտրոնային փոստով, իսկ այնուհետեւ անցանք տեքստային հաղորդագրությունների,- պատմում է Լինդա անունով տուժած կինը,- Որոշ ժամանակ անց ես հասկացա, որ սիրահարվել եմ նրան։ Մենք երբեք չենք տեսնվել, սակայն ինձ հաճելի էր, որ մեկը կա «կողքիս», որ ես ինչ-որ մեկին գտել եմ։ Ես հավատում էի նրան»։ Տղամարդը, ով ներկայացել է որպես Մարկ, Լինդային ասել է, թե իրեն միջոցներ են անհրաժեշտ շատ եկամտաբեր նախագծի համար՝ խոստանալով կնոջը վերադարձնել դրա կրկնապատիկը։ Առաջին անգամ Լինդան նրան 48 հազար դոլար է ուղարկել՝ իր թոշակի խնայողություններից։ Հետո նա «Մարկին» եւս մի քանի անգամ գումար է ուղարկել։ Ընդհանուր առմամբ, նա խարդախին 112 հազար դոլար է տվել։ Միայն մեկ տարի հետո է Լինդան օգնության համար դիմել իրավապահ մարմիններին։