Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

25 հուն 2019 11:47

Մանվել Գրիգորյանն արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման համար 3 մլն դրամի պահանջով դիմել է դատարան

Մանվել Գրիգորյանն արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման համար 3 մլն դրամի պահանջով դիմել է դատարանԿալանավորված գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Մաքսինֆո» լրատվամիջոցի՝ իր պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Ղոնյանը:
«Հայցադիմումով 3 մլն դրամի փոխհատուցման պահանջ է դրված, հետագայում այդ գումարը փոխանցվելու է մանկատներից մեկին, խնդիրը գումարը չէ, այլ այն, որ պատվին, արժանապատվությանը վնասող անպատասխանատու հայտարարությունները պակասեն»,-շեշտեց նա:
Կարեն Ղոնյանը չբացառեց, որ հետագայում այլ հրապարկումների հետ կապված ևս կարող են դիմել դատարան:
Փաստաբանը նշեց, որ «Մաքսինֆո»-ն «Առևտուր թուրքերի հետ․Մանվել Գրիգորյանի մասին ևս մեկ աղմկահարույց բացահայտում» վերնագրով նյութ է հրապարկել, որում նշված է եղել, որ Մանվել Գրիգորյանը ժամանակին թուրքերին է վաճառել Վազգեն Սարգսյանի կողմից իրեն հանձված 1500 գլուխ ոչխար:
Նշված հոդվածում Անահիտ Մնացականյանը նշում է.
«Ամուսինս՝ Կարեն Զարբաբյանը, այդ տարի նշանակվել էր Սիսիանի ներքին գործերի բաժնի պետ և միաժամանակ հանդիսանում էր Սիսիանի շրջանի պարետ: 1991-1992 թվականն էր, Ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ ժամանակահատվածը և շատ կարևոր նշանակություն ուներ սահմանամերձ շրջանների անվտանգության պահպանումը: Մի քանի օրվա ընթացքում սահմանին հարող ադրբեջանական բնակավայրերից թուրք ավազակախմբերը ներխուժել էին Սիսիանի սահմանամերձ գյուղեր և գողացել անասուններ:
Գողացված անասուններին հետ բերելու նպատակով Կարենի ղեկավարությամբ 3 օր Սիսիանի բարձրադիր սարերից կատարվում էին հետախուզական աշխատանքներ, 3 օր շարունակ Սիսիանի ցրտաշունչ քամիների տակ մեր օպերատիվ ջոկատը, իրականացնելով ռազմական գործողություններ, Ադրբեջանի տարածքից բռնագրավեցին 1500 գլուխ ոչխար:


Այդ մասին Կարենը տեղեկացրեց Վազգեն Սարգսյանին, և նրա անմիջական ցուցումով այդ 1500 գլուխ ոչխարը հանձնվեց Մանվել Գրիգորյանին: Կարենի կողմից խստիվ միջոցառումներ ձեռնարկվեցին, որպեսզի որևէ բնակիչ չհամարձակվի գեթ 1 հատ ոչխար վերցնի այդ հոտից, նույնիսկ գործողությունները իրականացնող օպերատիվ ջոկատը մի կուշտ փորով հաց ուտելու համար չհամարձակվեց խախտել Կարենի հրամանը: 

1500 գլուխ ոչխարը հանձնվեց Մանվել Գրիգորյանին, որոշ ժամանակ անց ստացվեց տեղեկություն, որ այդ 1500 գլուխ ոչխարը վաճառվել է թուրքերին: Այդ գործողություններից հետո՝ ցրտաշունչ սարերում օրեր անցկացրած Կարենը ստացավ երիկամների ծանր հիվանդություն, որի հետևանքով երկար տարիներ տառապեց և մահացավ, իսկ Մանվել Գրիգորյանը շարունակեց իր հանցավոր գործունեությունը ՝ ընդհուպ մինչև զինվորի հացաբաժին գողանալը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր