Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի քրվարույթով 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 31-ի համար       ԱԺ նախագահն ու ՔՊ խմբակցության ղեկավարը առաջին տասնյակում չկան. ՔՊ 50յակը․ «Ժողովուրդ»    

25 հուն 2019 14:15

Փաշինյանի ու Ալիևի բանակցությունների մանրամասները ամբողջությամբ չի կարելի ներկայացնել՝ էթիկայի կանոններից ելնելով

Փաշինյանի  ու Ալիևի բանակցությունների մանրամասները ամբողջությամբ չի կարելի ներկայացնել՝ էթիկայի կանոններից ելնելովՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստում ելույթ ունենալուց հետո մասնակցել է տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ մամուլիսի ասուլիսին:
«ՌԻԱ Նովոստի» գործակալության լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ դավոսյան հանդիպման շրջանակում քննարկել է Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հարցը:
«Այն բոլոր հարցերը, հանրային հայտարարությունները, որոնք ես արել եմ, քննարկվել են մեր հանդիպման ընթացքում: Ես բազմիցս ասել եմ, որ բանակցային գործընթացում ներկայացնում եմ ՀՀ-ն: Մի պարզ պատճառով չեմ կարող ներկայացնել Արցախը, քանի որ այնտեղի քաղաքացիներն ինձ վարչապետ չեն ընտրել, նրանք ունեն իրենց կառավարությունը: Ես չեմ կարող ԼՂ անունից բանակցել: Դա բոլորին է հասկանալի»,-ասել է Փաշինյանը:
Նա նկատել է, որ բոլորին էլ հետաքրքրում են իր ու Ալիևի բանակցությունների մանրամասները, սակայն դրանք ամբողջությամբ չի կարելի ներկայացնել՝ էթիկայի կանոններից ելնելով:
«Այնուհանդերձ՝ բոլորը, ընդհանուր առմամբ, գիտեն՝ ինչ ենք խոսել: Բանակցություններն ընթացել են այն շրջանակում, որը համապատասխանում է իմ հրապարակային հայտարարություններին: Դեռևս նոր բան չկա»,-եզրափակել է վարչապետը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Արցախը պետք է բանակցային գործընթացի մաս կազմի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր