Եթե կա մեկը, ով Ծաղկազարդի օրը թույլ է տալիս 18 տարեկան երիտասարդի hարվածեն, ինքը ոչ հայ է, ոչ էլ քրիստոնյա          Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել       Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր    

25 հուն 2019 15:11

«Գրի՛ր էսսե, շահի՛ր առանձնատուն». շարադրության մրցույթ՝1,2 մլն դոլար արժողությամբ շքեղ առանձնատան համար

«Գրի՛ր էսսե, շահի՛ր առանձնատուն». շարադրության մրցույթ՝1,2 մլն դոլար արժողությամբ շքեղ առանձնատան համար Կանադայում Ալլա Վագներ անունով կինը, որը ստիպված է առողջական խնդիրների պատճառով լքել իր շքեղ առանձնատունը, որոշել է այն խաղարկել՝ էսսեի մրցույթ հայտարարելով, գրում է BBC-ն:
Սկզբում կինը վաճառքի է հանել եռահարկ առանձնատունը, սակայն գնորդ այդպես էլ չի հայտնվել: Այդժամ Ալլան որոշել է մրցույթ հայտարարել, որին մասնակցել ցանկացողները պետք է մոտ 20 դոլարի չափով հայտավճար մուծեն և էսսեի տեսքով պատասխանեն հետևյալ հարցին. «Ինչո՞ւ այս հեքիաթային առանձնատուն տեղափոխվելը կփոխի ձեր կյանքը»:
Հանրությունը քվեարկությամբ կընտրի լավագույն 500 էսսեները, որից հետո անաչառ ժյուրին կընտրի լավագույնին:
Մրցույթը բաց կլինի մինչև ապրիլի սկիզբ, սակայն կարող է երկարաձգվել, եթե մինչ այդ 60 000 հայտ ստացված չլինի, որոնց հայտավճարը հավասար կլինի տան արժեքին՝ 1,2 մլն դոլարին:

Կնոջ խոսքով՝ իր ընտանիքի՝ այդ տանն ապրած կյանքի հրաշալի հիշողություններն անգին են:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր