Մшհացած զինվnրի ծնողները գտնվում են արտերկրում․ հայրը՝ բուժման նպատակով, մայրը՝ որպես խնամող          Սրանք ամենալուրջ և երկարատև բանակցություններն էին, մի շարք հարցերի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն       Զինծшռայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 1 անձ ձերբակալվել է    

25 հուն 2019 16:45

Անթալիայում պտտահողմ է գրանցվել, կա 2 զոհ և 15 տուժած, ևս մի քաղաքացի անհայտ կորած է համարվում (տեսանյութ)

Անթալիայում պտտահողմ է գրանցվել, կա 2 զոհ և 15 տուժած, ևս մի քաղաքացի անհայտ կորած է համարվում (տեսանյութ)Անթալիայում հուժկու պտտահողմի հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 15 մարդ ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, 1 քաղաքացի համարվում է անհայտ կորած, գրում է թուրքական «Սաբահ» պարբերականը:
Պտտահողմն օդ է բարձրացրել մեկ ավտոմեքենա, որը հայտնվել է ձորում: Փրկարարները հայտնաբերել են մեքենայում եղած երկու մարդկանցից միայն մեկին: Հայտնի է, որ կորածը 20-ամյա Բուսե Աջարն է:
Նշվում է, որ պտտահողմի պատճառով վնասվել է ավելի քան 50 մեքենա, ավերվել է 4 տուն և վնասվել են բազմաթիվ շենքերի տանիքներ:
Քաղաքի տներից մեկի տանիքի բեկորները կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ են հասցրել 13-ամյա երեխայի՝ Բերիվան Քարաքեչիին, որը հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել է: Փոթորկի մյուս զոհը երկու երեխաների հայր Բայրամ Դեմիրն է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր