Մայիսի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հրազդանը դառնալու է Հայաստանի արդյունաբերական կենտրոնը՝ տասնյակ միլիոնավոր դոլարների աշխատավարձերով, հազարավոր աշխատատեղերով       Մայիսի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

28 մայիս 2026 21:04

Հրազդանը դառնալու է Հայաստանի արդյունաբերական կենտրոնը՝ տասնյակ միլիոնավոր դոլարների աշխատավարձերով, հազարավոր աշխատատեղերով

Հրազդանը դառնալու է Հայաստանի արդյունաբերական կենտրոնը՝ տասնյակ միլիոնավոր դոլարների աշխատավարձերով, հազարավոր աշխատատեղերովԱյսօր ես ուզում եմ խոսել Հրազդանից, նայենք՝ թե 2018 թվականից մինչ այսօր ինչ է ստացել Հրազդանը։ Հրազդանում փակվել է երեք գործարան։ Մատը մատին չեն տվել՝ գործարանները վերականգնելու համար, այս մասին Հրազդան քաղաքում քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը

«Ձեր բարեկամները, ձեզ շրջապատող մարդիկ տունն էլ չեն կարողանում պահել, որովհետև գործարան բացողներն զբաղված էին եգիպտացորեն ուտելով, պարելով, Ֆրանսիա գնալով, բայց ոչ Հայաստանի արդյունաբերական հսկային վերագործարկելուն գոնե մեկ ժամ հատկացնելով։ Հրազդանի ցեմենտի գործարանն ութ ամսվա ընթացքում մենք վերագործարկելու ենք։ «Պատնեշ»-ը 7-8 ամսվա ընթացքում ստանալու է պատվերներ։ Հրազդանը դառնալու է Հայաստանի արդյունաբերական կենտրոնը՝ տասնյակ միլիոնավոր դոլարների աշխատավարձերով, հազարավոր աշխատատեղերով»։

Նա նշեց, որ Հայաստանն ունենալու է արդյունաբերական մի քանի կենտրոններ, որոնցից ամենախոշորը Հրազդանն է։

«Մարդիկ աշխատանքի խնդիր էլ չեն ունենալու։ 2-3 տարվա ընթացքում դուք շինհրապարակներն այստեղ կտեսնեք։ Դուք տեսնելու եք այդ փոփոխությունները։ Ճիշտ է՝ ասֆալտն արվում է, բայց երեք գործարան է փակվել այս քաղաքում, մեկը պե՞տք է պատասխանատվություն կրի»,-նշել է Նարեկ Կարապետյանը։

Նա հավելել է, որ իրենց խնդիրն է, որ հայերը չլքեն Հայաստանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր