Անգլիայի բանկը հրաժարվում է վերադարձնել Վենեսուելայի 1,2 միլիարդի ոսկու ձուլակտորները
![Անգլիայի բանկը հրաժարվում է վերադարձնել Վենեսուելայի 1,2 միլիարդի ոսկու ձուլակտորները Անգլիայի բանկը հրաժարվում է վերադարձնել Վենեսուելայի 1,2 միլիարդի ոսկու ձուլակտորները](https://hayacq.com/uploads/posts/2019-01/medium/1548486619_gold_0001.jpg)
Անգլիայի բանկի որոշման վրա ազդել է ԱՄՆ դիրքորոշումը: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը կոչ էին արել բրիտանական կողմին օգնել Մադուրոյի ռեժիմին զրկել արտասահմանում գտնվող ակտիվներից:
Միևնույն ժամանակ ԱՄՆ իշխանությունները փորձում են Վենեսուելայի արտասահմանյան ակտիվները փոխանցել ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիտոյին, ով ինքն իրեն հռչակել է երկրի նախագահ: Ամերիկյան իշխանությունների կարծիքով, դա թույլ կտա վերիջնիս արդյունավետ վերահսկել կառավարությունը:
Նշենք, որ Վենեսուելան արտասահմանում ունի 8 միլիարդ դոլարի ակտիվ: Արդեն հայտնվեց, որ 1,2 միլիարդը Բրիտանիայում է, իսկ թե որտեղ է մնացած մասը, հայտնի չէ: Ենթադրություններ կան, որ դրանց մի մասը կարող ե լինել Թուրքիայում, հետևաբար ԱՄՆ-ը մտադիր է համոզել Անկարային վերջ տալ օգնել Վենեսուելային: