Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

26 հուն 2019 19:05

Երևանում թալանել են Հաշվեքննիչ պալատի գլխավոր մասնագետի տունը. գողացել են 15 մլն դրամից ավելի ոսկյա և արծաթյա զարդեր

Երևանում թալանել են Հաշվեքննիչ պալատի գլխավոր մասնագետի տունը. գողացել են 15 մլն դրամից ավելի ոսկյա և արծաթյա զարդերSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 25-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 20։30-ի սահմաններում Ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևան քաղաքի բնակիչ՝ 56-այա Արմեն Հովհաննիսյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 10։20-ից մինչև 14։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր տան մուտքի դուռը, մտել տուն և այնտեղից հափշտակել ոսկյա ու արծաթյա զարդեր և մի քանի հատ թանկարժեք բջջային հեռախոս։
Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննիչ Նազարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Ա. Հովհաննիսյանն աշխատում է ՀՀ Հաշվեքննիչ պալատում՝ որպես գլխավոր մասնագետ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հաշվեքննիչ պալատի մասնագետը կրել է 15 մլն դրամից ավելի վնաս։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր