Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

28 հուն 2019 13:41

30-ամյա հայը հրդեհի ճիրաններից փրկել է 3 երեխայի

30-ամյա հայը հրդեհի ճիրաններից փրկել է 3 երեխայիԵկատերինբուրգում 30-ամյա Գևորգ Ավետիսյանն այրվող տնից երեք երեխաների է փրկել: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն:

Գևորգը մեքենայով անցնելիս է եղել տան կողքով, երբ ծուխ է նկատել: Նա կանգնեցրել է մեքենան և մոտեցել այրվող տանը: Նա տեսել է, որ ինչ-որ մեկը պատուհանից ձեռքով է անում` օգնություն խնդրելով: Գևորգը շտապել է օգնության: Կոտրելով պատուհանը՝ երեխաներին դուրս է բերել: Գևորգի շնորհիվ փրկվել են երեք երեխաներ` 12-ամյա երկու աղջիկ և 10-ամյա տղա, նրանցից որևէ մեկը չի տուժել: Համոզվելով, որ տանն այլևս ոչ ոք չկա, Գևորգը երեխաներին տարել է հարևանի տուն:
Նշվում է, որ ցուցաբերած հերոսության համար Գևորգը պարգևատրվել է ՌԴ ԱԻՆ կողմից:
30-ամյա հայը հրդեհի ճիրաններից փրկել է 3 երեխայի

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր