Երևանում «Opel Astra»-ն բախվել է «Toyota»-ին, «Mercedes»-ին, «Tesla»-ին և «Chevrolet Volt»-ին          Նոյեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին    

28 հուն 2019 20:30

Հարսնացուն ոստիկանությունում բողոքել է ժլատ փեսացուից

Հնդկաստանում հարսնացուն ոստիկանություն հայց է ներկայացրել՝ բողոքելով իր փեսացուից, ով սպառնում է չեղյալ հայտարարել հարսանիքը, քանի որ աղջիկը միայն մեկ երիկամ ունի՝ հայտնում է Asia One-ը։
2018թ․ 32-ամյա Տամիլ Նադուն նշանադրվել է 29-ամյա տղայի հետ, սակայն նրանց հարսանիքը մեկ տարով հետաձգվել է վերջինիս հոր անսպասելի մահվան պատճառով։
Դրանից հետո փեսացուի ընտանիքը սկսել է հարսնացուից պահանջել ավելի շատ թանկարժեք զարդեր՝ որպես օժիտ։ Նադուն հրաժարվել է կատարել նրանց պայմանները, եւ փեսացուն հայտարարել է, որ հարսանիքը կկայանա այն դեպքում, եթե աղջկա մոտ հայտնվի երկրորդ երիկամը։
Կինը չորս տարի առաջ իմացել է, որ ծնվել է մեկ երիկամով։ Նադուի ընտանիքը մինչ այդ նրան այդ մասին չէր հայտնել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր