Հաստ աղիի քաղցկեղի գլխավոր նշանները          Տեսանյութ. Երասխով շեղվում է ավելի խոշոր պլան. Արթուր Այվազյան       Կորոնավիրուսի համավարակի պատճառը գլոբալ տաքացումն է, որը պայմանավորված է մարդկության ագահությամբ    

29 հուն 2019 16:32

Դուշանբեում Նիկոլ Փաշինյանն ընկավ Ալիևի թակարդը.վիդիտե լի՝ պետք է հպարտ վզով քաղաքականություն վարեր

Արտաքին քաղաքականության վերաբերյալ Փաշինայն ասում էր, որ նախկին իշխանությունները վարում էին վիզը ծուռ քաղաքականություն, հիմա երբ ինքը եկել է, վիդիտե լի պետք է հպարտ վզով քաղաքականություն վարեր: Այս հպարտ վզով քաղաքականության արդյունքում Հայաստանն իզգոյ դարձավ ՀԱՊԿ-ում, Հայաստանը կորցրել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը Փաշինյանի շնորհիվ: Այսօր՝ հունվարի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հիշեցնելով Փաշինյանի խոսքերն առ այն, որ Հայաստանը պետք է այդ պաշտոնը պահպանի մինչև ժամկետի վերջ. «Իսկ հետո երբ չստացվեց, ասաց, որ էական չէ, բա ինչն է էական, Ալիևի հետ Դավոսում չպլանավորած հանդիպո՞ւմը»:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, Շարմազանովը հիշեցրեց Փաշինյանի խոսքերը, որ այդ հարաբերությունները երբեք այդքան փայլուն չեն եղել. «Եթե ամեն ինչ փայլուն էր, գազը պետք է ոչ թե թանկանար, այլ էժանանար, ներդրումները պետք է ավելանային: Սակայն ինչ եղավ: Հունվարի 1-ից գազը սահմանին թանկացավ: Խոսենք նաև ԵԱՏՄ-ի մասին: Հերթական խայտառակ հայտարարությունը նա արեց Մոսկվայում: Նա պետք է հասկանա, որ դիվանագիտության մեջ պատահական բառեր չեն լինում, բոլոր ասածները կարևոր են: Ի՞նչ է նշանակում նրա խոսքերը, որ դեմ է եղել ԵԱՏՄ-ին, հիմա էլ է դեմ, բայց սխալը շարունակենք: Այսինքն իր հպարտությունը թույլ չի տալիս իրեն ասել, որ ԵԱՏՄ մտնելը ճիշտ էր: Եթե սխալ էր, ինչո՞ւ էիր Դավոսում պարծենում ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորություններով: Չի կարելի սեփական եսը պետության շահերից վեր դասել: Էլ չեմ ուզում ասել Օբամայի և ԱՄՆ հանրապետականների մասին Փաշինյանի անգրագետ, վտանգավոր դատողությունները: Նա պետության ղեկավար է, բոլոր հայտարարություններն ունեն հասցեատեր և հետևանք»:
Շարմազանովն անդրադարձավ նաև Արցախի հարցին. «Ես իշխանափոխության առաջին օրերից չեմ բացառել, որ դրա հիմքում ընկած են ԼՂ հարցի կամ կարգավորման գործում նոր մետոցումները: Փաշինյանն այս ընթացքում իր քաղաքական կապիտալը, որը ժառանգել էր նախորդ իշխանությունների, մսխեց: Իսկ այդ քաղաքական կապիտալներից էր ապրիլյան պատերազմից հետո բանակցային գործընթացում Հայաստանի դիրքերի կոշտացումը: Մենք այն ժամանակ հասել էինք Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի և Ժնևի հայտարարություններին, որտեղ հստակ նշվում էին գործողությունների մասին ու ուղիղ խոսվում էր ինքնորոշման մասին: Իսկ հիմա դրա փոխարեն ստացանք այն, որ Փաշինյանը ջրեց Պետերբուրգը՝ հայտարարելով, թե Ալիևն ասել է նման բան չի եղել: Հասել ենք նրան, որ մեր երկրի ղեկավարը Հայաստանի իշխանություններին և Մինսկի խմբին հղում անելու փոխարեն հղում է անում Ալիևին: Մնացականյանը հայտարարում է, որ Պետերբուրգը կա, որին միացել է նաև Դուշանբեն: Դուշանբեում Նիկոլ Փաշինյանն ընկավ Ալիևի թակարդը: Ես չեմ ասում, որ նա դավաճան է, չի ուզում, որ լավ լինի: Սակայն ուզելը քիչ է: Մի՞թե չէր կարելի մի օր նստել ու լուրջ մարդկանց հետ հարցը քննարկել»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր