Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը          Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ       Արմավիրի մարզում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բшխվել է հաստաբուն ծառին, վիրшվոր կա    

29 հուն 2019 18:12

«Պարտեզ» ռեստորանային համալիրում սպանության գործով ձերբակալվածը Շշի Մելոյի որդին է

«Պարտեզ» ռեստորանային համալիրում սպանության գործով ձերբակալվածը Շշի Մելոյի որդին էԻնչպես արդեն հայտնել ենք, Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ այսօր տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեկ անձ ձերբակալվել է։ Վերջինս Աբովյան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1995 թ. և կասկածվում է խմբի կազմում խուլիգանություն կատարելու մեջ։
Որոշ տեղեկությունների համաձայն, ձերբակալվածը ԱԺ նախկին պատգամավոր Շշի Մելոյի որդին է:
տուժածներից երկուսն էլ նրա ազգականներն են՝  եղբորորդին, 26–ամյա Հայկ Մանուկյանը,  և քրոջ որդին՝ 33-ամյա Ռոմեն Հարությունյանը։

Հիշեցնենք, որ ռեստորանային համալիրը պատկանում է նախկին պատգամավորին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր