Ադրբեջանի կողմից նոր պատերազմ հրահրելու վտանգ կա. Արցախի վրա հարձակումը նշանակում է հարձակում Հայաստանի վրա
![Ադրբեջանի կողմից նոր պատերազմ հրահրելու վտանգ կա. Արցախի վրա հարձակումը նշանակում է հարձակում Հայաստանի վրա Ադրբեջանի կողմից նոր պատերազմ հրահրելու վտանգ կա. Արցախի վրա հարձակումը նշանակում է հարձակում Հայաստանի վրա](https://hayacq.com/uploads/posts/2019-01/medium/1548775350_rusdamian-1140x616.jpg)
«Սրա մասին մենք վաղուց ենք հայտարարել ու կոնկրետ քայլեր արել։ Եթե կհիշեք, ժամանակին` նախագահական ընտրությունների ժամանակ, երբ Վահան Հովհաննիսյանն իր թեկնածությունն էր առաջադրում, մենք խոսել ենք դրա մասին։ Խոսել ենք նաև Ադրբեջանի հետ չհարձակվելու մասին պակտ կնքելու մասին։ Ապրիլյան պատերազմի հետևանքով, երբ մեր այդ առաջարկն ընդունեց նաև օրվա իշխանությունը, հանձնարարվեց ԱԳՆ-ին պատրաստել փաստաթուղթ»,– ասել է Ռուստամյանը։
ՀՅԴ-ի համոզմամբ` նման համաձայնագրի կնքման անհրաժեշտությունն այսօր հասունացել է, որովհետև Ադրբեջանի կողմից նոր պատերազմ հրահրելու վտանգ կա։
«Մենք պետք է հստակ արձանագրենք, որ Արցախի վրա հարձակումը նշանակում է հարձակում Հայաստանի վրա։ Մեր միասնական անվտանգության համակարգի վերաբերյալ մենք մատնանշել ենք նախորդ բոլոր համագործակցության պայմանագրերում»,- ասել է Ռուստամյանը` պատասխանելով իրենց առաջարկության մասին հնչած տեսակետին, թե ՀՅԴ–ն այդ մասին նոր է հիշում։