ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

30 հուն 2019 11:30

Վենեսուելայում կարող են զոհվել «էլ ավելի շատ մարդիկ»,Մեզ նոր պատժամիջոցներ են հարկավոր ԵՄ-ի կողմից

Վենեսուելայում կարող են զոհվել «էլ ավելի շատ մարդիկ»,Մեզ նոր պատժամիջոցներ են հարկավոր ԵՄ-ի կողմիցՎենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն կոչ է արել Եվրամիությանը եւ Գերմանիային՝ ԱՄՆ-ի օրինակով պատժամիջոցներ սահմանել Նիկոլաս Մադուրոյի կառավարության դեմ: Համապատասխան հայտարարությունը նա արել է Bild թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հունվարի 30-ին։

«Մեզ նոր պատժամիջոցներ են հարկավոր ԵՄ-ի կողմից»,- ասելէ Գուայդոն: «Մենք արդեն այժմ շնորհակալ ենք Գերմանիային եւ Եվրոպային՝ այն ակտիվիստներին աջակցելու համար, որոնք հարկադրված էին փախչել: Մենք հուսով ենք, որ ԵՄ-ն Մադուրոյին պարզապես չի սպառնում վերջնագրով, այլեւ միջոցներ կձեռնարկի»,- նշել է նա: Ընդդիմության առաջնորդը նախազգուշացրել է, որ Վենեսուելայում կարող են զոհվել «էլ ավելի շատ մարդիկ»:
«Բացի այդ, պարզ է, որ ռեժիմը լիովին կոռումպացված է»,- հայտարարել է նա՝ Մադուրոյին անվանելով բռնապետ: Գուայդոյի խոսքով՝ «միայն անցած շաբաթ բողոքների ընթացքում ձերբակալվել է 700 մարդ», իսկ «բանտերում է գտնվում 300 քաղբանտարկյալ»:
Ընդսմին նա կարծիք է հայտնել, որ «զինված ուժերում իրավիճակը նույնն է, ինչ որ ամբողջ երկրում. մարդիկ սովահար են, զինվորները հասկանում են, որ այսպես շարունակվել այլեւս չի կարող»: Հունվարի 23-ին վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, որի նշանակումը խորհրդարանի խոսնակի պաշտոնում դրանից երկու առաջ լուծարել էր Վենեսուելայի Գերագույն դատարանը, իրեն հայտարարել է երկրի նախագահի պաշտոնակատար:

Նույն Գերագույն դատարանը Բոլիվարյան Հանրապետության սահմաններից Խուան Գուայդոյի մեկնելու արգելք է սահմանել եւ որոշել Է արգելափակել նրա բանկային հաշիվներ մուտքի հնարավորությունը:
«Գերագույն դատարանը հունվարի 29-ի թիվ 1 վճռով որոշել է հետեւյալ միջոցները Խուան Խերարդո Գուայդո Մարկեսի նկատմամբ. առանց թույլտվության երկրից մեկնելու արգելք մինչեւ հետաքննության ավարտը, սեփականության մեջ առկա ակտիվների վաճառքի արգելք, ինչպես նաեւ Վենեսուելայի տարածքում բանկային հաշիվների եւ/կամ ցանկացած այլ ֆինանսական միջոցներ մուտքի արգելափակում եւ դրանց սառեցում»,- ասված է դատարանի տարածած հաղորդագրության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր