Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

30 հուն 2019 13:35

Կրկի՞ն ապատեղեկատվություն.Քրեական հեղինակություն լինելը մարդու տեղաշարժի սահմանափակման համար հիմք չի կարող լինել

Կրկի՞ն ապատեղեկատվություն.Քրեական հեղինակություն լինելը մարդու տեղաշարժի սահմանափակման համար հիմք չի կարող լինելԱյսօր՝ հունվարի 30-ին, մամուլը գրել էր այն մասին, որ Հայաստանի իրավապահները վրացի գործընկերներին են փոխանցել հայ քրեական հեղինակությունների և ընդհանրապես քրեական անցյալ ունեցող անձանց ցուցակը, և հիմա վրացի սահմանապահները, օգտվելով այդ տվյալների բազայից, արգելում են այդ մարդկանց մուտքը իրենց երկիր:
Լրագրողների հետ հանդիպմանը Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարեց, որ մարդու տեղաշարժը սահմանափակելու միայն օրինական միջոցներ կան. Մենք վրացի մեր գործընկերների հետ ամենօրյա սերտ համագործակցության մեջ ենք, բայց մարդու քրեական անցյալը կամ քրեական հեղինակություն լինելը նրա տեղաշարժի սահմանափակման համար հիմք չեն կարող լինել, կան օրինական հիմքեր, ուստի մեր կողմից սահմանափակման նախաձեռնողականություն չէր կարող լիներ:

Իր հերթին Ոստիկանության գլխավոր շտաբի պետ Արմեն Ղուկասյանը նշեց, որ Հայաստանը հետամուտ է անձնական տվյալների գաղտնիության պահպանմանը, ամեն ինչ արվում է բացառապես օրենքի սահմաններում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր