Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

30 հուն 2019 16:45

Գիշերային հերթափոխի աշխատանքը վնասում է ԴՆԹ-ն

Գիշերային հերթափոխի աշխատանքը կարող է մեծ վտանգ ունենալ, քան նախկինում էր ընդունված մտածել: Չինացի գիտնականները պարզել են, որ գիշերային հերթափոխը բացասաբար է ազդում մարդու ԴՆԹ-ի վրա՝ մեծացնելով օքսիդացնող վնասվածքների թիվը եւ նվազեցնելով նրանք վերականգնումը:
Հոնկոնգի համալսարանի գիտնականների հետազոտությանը մասնակցել է 49 բժիշկ: Մասնագետները ուսումնասիրել են նրանց արյան նմուշները երեք գիշեր նորմալ քնից, ինչպես նաեւ գիշերային հերթափոխի անցնելուց հետո: Նշվում է, որ ընդհանուր առմամբ 24 բժիշկները ամիսը մի քանի անգամ գիշերը հերթապահել են:
Պարզվել է, որ գիշերային հերթափոխով աշխատող բժիշկների շրջանում անգամ հերթապահությունից հետո նորմալ քնի ապահովման դեպքում, ԴՆԹ-ի վնասման մակարդակը բարձր է եղել, իսկ վերականգնմանը՝ ցածր (p = 0,0001):
Հերթապահությունից հետո պատկերը վատթարանում էր. մեծանում էր ԴՆԹ-ի վնասվածքների քանակը (p = 0,0001) դրա հետ միասին կճատվում էր ռեպարացիան (p = 0,0018):
Նման գործըթացները կարող են ուղղակիորեն կապված լինել քրոնիկ հիվանդությունների զարգացման հետ, այդ թվում շաքարային դիաբետի:
Հաշվի առնելով ստացված տվյալները գիտնականները նշում  են, որ մարդը պետք է օրական 6-8 ժամ հատկացնի քնին:
Հետազոտութւյանը նվիրված հոդվածը հրապարակվել է Anaesthesia ամագրում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր