Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

30 հուն 2019 19:05

Հոնքը սարքելու փոխարեն աչքը չհանել․ Փաշինյանը՝ պարգևավճարների թեմայի մասին

«Տեսաք, երեկ տեղի ունեցավ էլի աննախադեպ իրադարձություն, երբ խորհրդարանական մեծամասնությունը հրավիրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահին և պարզաբանումներ ստացավ»,- սուպերվարչապետության և խորհրդարանական վերահսկողության թեմաներով լրագրողների հարցերին պատասխանելիս այսօր այս մասին հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 
Հարցին, թե ի վերջո, ի՞նչ պարզաբանվեց այդ հանդիպման ընթացքում, Փաշինյանը պատասխանեց, որ չգիտի։
Ինչ վերաբերում է պարգևավճարների թեմային, Փաշինյանն ասաց, որ այս քննարկումները շատ լուրջ ճեղքում են կառավարության թափանցիկության տեսանկյունից։
«Կա խնդիր, որը արձանագրվել է, և այդ խնդիրը էլի պետք է հանրայնորեն քննարկենք, այդ խնդիրը հասկանանք իր խորության մեջ և գանք համաձայնության, թե ինչպես պետք է այդ խնդիրը լուծվի»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ խնդիրները պետք է արձանագրել ու լուծել այնպես, որ հոնքը սարքելու փոխարեն աչքը չհանեն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր