Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով    

30 հուն 2019 21:15

Երեք տարածված պատճառ, թե ինչու են կանայք միայնակ

Դուք միայնակ եք, քանի որ տառապում եք
Նման աղջիկներ մեր շուրջը շատ են: Մեջքը կորացնում են, հոնքերը կիտում, պայուսակը թեւի տակ սեղմում ու քայլում մահապատժի դատապարտվածների նման: Նրանց հետ նույնիսկ շփվել պետք չէ, որպեսզի տխուր ու հոգնած դեմքերին թախիծ նկատես: Լարված ու տառապալի դեմքի արտահայտությունից նույնիսկ ամենահամակրելի աղջիկները դառնում են խորոված խնձորի նման: Մեծամասամբ այդ դեմքի արտահայտության պատճառը որեւէ հերթական հորինված տառապանքն է՝ կամ եղունգն է կոտրվել, կամ ընկերուհին է ամուսնացել, իսկ նրա կյանքը չի ստացվում, կամ էլ առանց պատճառի՝ պարզապես աստղագուշակն էր անհաջող: Տառապող աղջիկները շատ են ձգտում մաքուր հարաբերությունների, որպեսզի իրենց ընդունեն այնպիսին, ինչպես իրենք կան: Որպեսզի իրենք ոչ մի լրացուցիչ ջանք չգործադրեն գոնե մի քիչ թեթեւ ու լուսավոր դառնալու համար: Բայց կյանքում առանց այդ էլ շատ է կեղտը, ու եթե դու չսովորես նկատել լուսավոր պահերը, այպես էլ կմնաս մենակ՝ քո սենյակի մի անկյունում նստած: Կան տղամարդիկ, որոնք փորձում են կոտրել այդ պատը, ու նույնիսկ նման աղջկա մեջ բազմաթիվ դրական հատկանիշներ գտնել: Բայց միեւնույն է նրանք կբախվեն այդ անթափանց պատին, ու կհասկանան, որ դրա հետեւում ոչ մի դրական լիցք չկա եւ փնտրելն իզուր է: Ի վերջո տղամարդիկ կյանքում ավելի կարեւոր գործեր ունեն, քան աներեւույթ բաների համար պայքարելը:
Դուք մենակ եք, որովհետեւ չափից շատ բան եք պահանջում
Ձեզ հետ ծանոթանալիս տղամարդիկ իրենց թեստ դրայվ անցնող ավտոմեքենա են զգում: Երբեմն շփվում ես կնոջ հետ ու զգում, որ նա հիմա սեղանին կդնի իր պահանջների ամբողջական ցանկը, որը դու չգիտես ինչու պարտավոր ես կատարել: Միայն որովհետեւ նա գեղեցի՞կ է, կամ երկար ոտքե՞ր ունի: Այո, հենց այդ պատճառով էլ տղամարդիկ հիմա ավելի բծախնդիր են դարձել ու մեզ այլեւս խելքահան չեն անում ձեր սլացիկ մարմինները ու չորրորդ չափսի կուրծքը: Հրապուրվելով ձեր արտաքինով, մենք այդուհանդերձ չենք ուզում լինել փորձառնետ, որոնց դիմացկությունն են ստուգում հնարավորինս խիստ պայմաններում: Ե՛վ սեփական ավտոմեքենա, եւ՛ բնակարան եւ՛ գեղեցիկ մկանոտ մարմին: Այսինքն ժամադրությունը վեր է ածվում հարցազրույցի, որտեղ աղջիկը հարցաքննում է քեզ, որպեսզի պարզի՝ արդյոք դու կկարողանաս ապահովել նրա լուսավոր ապագան: Ամենազվարճալին այն է, որ եթե առաջ դա բնորոշ էր 30-ն անց կանանց, ապա հիմա քսան տարեկաններն էլ են այդ նույն գծի վրա: Համատարած շահամոլություն: Հարց է առաջանում՝ նման բարձր պահանջների դեպքում դո՛ւք մեզ ի՞նչ եք տալու, սիրելի կանայք: Արդյո՞ք դուք ունակ եք հավատարիմ մնալ նույնիսկ ամենաբարդ ժամանակներում, թե՞ դժվարությունների ամենափոքր իսկ ակնարկի դեպքում կվազեք նրա մոտ, ով ավելի հաջողակ է:
Դուք մենակ եք, որովհետեւ շատ եք ուզում ամուսնանալ
Ձեզ հետ մեկ ժամ շփվելուց հետո ձեր աչքերում արդեն երեւում է, թե ինչպես եք տեղափոխում իմ բնակարանի կահույքը ու շխշխկացնում խոհանոցի ամանները: Եվ թե ինչպես է կարճափեշ գեղեցիկ շորը մեկ վայրկյանում վերածվում տձեւ խալաթի, բարձրակրունկ կոշիկները՝ հողաթափիկի: Ապագան չափից շուտ ծրագրելը ոչ թե ձանձրալի է, այլ նույնիսկ վախեցնող: Կանայք բոլոր ուժերով ձգտում են կառուցել իրենց կենցաղը, այն դարձնել հարյուր տոկոսանոց օրինաչափ՝որպեսզի ոչնչով չզիջեն իրենց ընկերուհիներին: Դու դեռ չես հասցրել պարզել՝ արդյոք ձեզ նույն գրքերն ու ֆիլմերն են դուր գալիս, եւ արդեն նկատում ես, որ կնոջ համար դա առհասարակ կարեւոր չէ: Նրա հանճարեղ ծրագիրն է մատնեմատին մատանի դնելն ու հնարավորինս արագ հղիանալը, որպեսզի դու արդեն փախչելու տարբերակ չունենաս: Եվ հետո զարմանում եք, թե ինչու են ձեր ծանոթ տղամարդիկ հաճախ ամուսնանում ձեր ասած՝ հասարակ աղջիկների հետ: Որովհետեւ երկար ոտքերը դեռ երջանկության նշան չեն: Այո, մեզ համար հաճելի է պատկերացնել, թե ինչպես ենք բացում այդ երկար ոտքերը, բայց կյանքդ ուզում ես անցկացնել այնպիսի կնոջ հետ, որի հետ հեշտ է, ով գոնե մի քիչ կանխատեսելի է, ով առաջիկա հնգամյակի համար ծրագրեր չի կառուցում, այլ պարզապես վայելում է ձեր համատեղ կյանքը: Ով կնախընտրի ինձ հետ միասին սնոուբորդով սահել, այլ ոչ թե սոլյարիում պառկել: Եվ ում համար միեւնույն է՝ դու նրան մտադիր ես առաջարկություն անել թե ոչ, կյանքը չափազանց կարճ է, որպեսզի փորձես այն ամբողջովին ծրագրել:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր