Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի          Ապրիլի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է    

31 հուն 2019 10:18

«Լյապերից» խուսափելու համար Նախընտրելին լռությունն է.Փաշինյանը հանձնարարել է քիչ խոսել. «Փաստ»

«Լյապերից» խուսափելու համար Նախընտրելին լռությունն է.Փաշինյանը հանձնարարել է քիչ խոսել. «Փաստ»«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ նոր իշխանությունների թիմի անդամների զգալի մասի դեպքում նախընտրելին լռությունն է, գիտակցում են նաև թիմի ներսում: Արդեն իսկ այս կարճ ժամանակահատվածը ցույց է տվել, որ հատկապես պատգամավորական կորպուսի մի մասի հրապարակային ելույթներն ու հարցազրույցներն ավելի մեծ խնդիր են առաջացնում իշխանությունների ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար, քան ընդդիմադիր ամբողջ դաշտը միասին:

Շատերի համոզմամբ, այստեղ գործ ունենք փորձի պակասի հետ, որը գուցե լրացվի ժամանակի ընթացքում: Իսկ մինչ այդ, մեր տեղեկություններով, Փաշինյանը հանձնարարել է սահմանափակել պատգամավորների հարցազրույցները: Իսկ ահա միջազգային կառույցներում մեր երկրի պատվիրակությունների կազմում ընդգրկված՝ «Իմ քայլի» անդամ պատգամավորներին ընդհանրապես արգելել է հարցազրույցներ տալ՝ արտաքին քաղաքական դաշտում ևս, մեղմ ասած, «լյապերից» խուսափելու համար»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր