Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք          Իսրայելական ԱԹՍ-ները, որոնք ոչնչացվել են իրանական ՀՕՊ համակարգերից, արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքի՞ց       Ձեր երեխաների աչքերի մեջ ո՞նց եք նայում...Գնացեք սահմանների հարցը լուծեք.... առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը    

31 հուն 2019 13:57

Հանրությանը զայրացնում է՝ իսկ ո՞ւր է այս աստղաբույլը՝Տարոն, Շմայս, Սերժ, Սաշիկ, Չոռնի Գագո...

Հանրությանը զայրացնում է՝ իսկ ո՞ւր է այս աստղաբույլը՝Տարոն, Շմայս, Սերժ, Սաշիկ, Չոռնի Գագո...Վերջին օրերին հանրային վայրերում և համացանցում ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե ո՞ւր են նախկին իշխանությունների հենարանը հանդիսացող, քրեական միջադեպերով մշտապես աչքի ընկած, կոռուպցիոն շղթաների մեջ ներքաշված անձինք: Ասում են, որ հասարակության բավականին լայն շերտեր, որոնք շարունակաբար պաշտպանել, ակտիվորեն մասնակցել են հեղափոխական շարժմանը, սկսել են հրապարակային քննարկումներում հաճախակի հնչեցնել Լիսկայի, Թոխմախի Մհերի, Տարոնի, Շմայսի, Սերժի, Սաշիկի, Չոռնի Գագոյի, Տամոժնի Գագոյի և ուրիշների անունները՝ նշելով, որ ներկայիս իշխանության կողմից որևէ քայլ չի կատարվում նրանց պատասխանատվության ենթարկելու համար: Ասում են նաև, որ ավելին, վերջինները շարունակում են իրենց հանգիստ, անկաշկանդ գործունեությունը, զարգացնում են իրենց բիզնեսները և որևէ կերպ չեն արժանանում հարկային և իրավապահ մարմինների ուշադրությանը:
Համաձայն շրջանառվող լուրերի, հանրությանը զայրացնում է այն հանգամանքը, որ հրապարակային պատասխանատվության են ենթարկվում այս կամ այն դպրոցի, մանկապարտեզի տնօրեններ, ուսմասվարներ, հարկային տեսչության որոշ աշխատակիցներ՝ տարիներ առաջ փոքր գումարներ շորթելու համար, իսկ խոշորներն ազատ վայելում են կյանքը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր