Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Կիրանցում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է. հայտնի է ինքնությունը    

31 հուն 2019 20:50

8 ախտանշան, որոնք վկայում են արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին

8 ախտանշան, որոնք վկայում են արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասինԱրյան մեջ շաքարի բարձր մակարդակը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 8 ախտանշան, որոնք կօգնեն ժամանակին հայտնաբերել այս խանգարումը:
Մշտական քաղցի զգացողություն
Շաքարի բարձր մակարդակի պատճառով օրգանիզմն ավելի շատ ինսուլին է արտադրում, ինչն էլ հանգեցնում է գլյուկոզայի սխալ յուրացման: Արդյունքում հիվանդին տանջում է մշտական քաղցը:
Հոգնածություն
Գլյուկոզայի վատ յուրացման դեպքում օրգանիզմը չի ստանում անհրաժեշտ էներգիան, ինչի հետևանքով էլ անգամ աննշան ֆիզիկական աշխատանքը կարող է դառնալ գերհոգնածության պատճառ:
Հաճախամիզություն
Շաքարի բարձր մակարդակի դեպքում օրգանիզմը փորձում է ազատվել դրանից մեզի միջոցով, ինչի հետևանքով էլ մարդու մոտ հաճախ է առաջանում միզելու ցանկություն:
Ծարավի զգացում
Ավելորդ շաքարը լուծելու համար օրգանիզմին շատ հեղուկ է անհրաժեշտ, ուստի ակտիվանում են ծարավի զգացում առաջացնող մեխանիզմները:
Միզուղիների վարակներ
Շաքարի բարձր մակարդակի դեպքում միզազատական համակարգը գերծանրաբեռնված է լինում, ինչի պատճառով էլ դառնում է շատ ավելի խոցելի:
Մաշկի չորություն
Հաճախամիզության, ինչպես նաև մեծ քանակության հեղուկի օգտագործման դեպքում օրգանիզմի ջրային հաշվեկշիռը խանգարվումէ, ինչը կարող է անդրադառնալ նաև մաշկի վրա: Ընդ որում՝ առավել շատ տուժում է ոտքերի մաշկը: Եթե բավական շատ հեղուկի օգտագործման հետ մեկտեղ նկատվում է նաև մաշկի չորություն, ապա հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել:
Ցրվածություն
Ցրվածությունը կարող է պայմանավորված լինել օրգանիզմի ջրազրկմամբ ու գլխուղեղի թթվածնաքաղցով: Բացի այդ, այս դեպքում կարող է վատանալ նաև տեսողությունը:
Վերքերի դանդաղ ապաքինում
Շաքարի բարձր մակարդակի դեպքում գլյուկոզան թույլ չի տալիս լեյկոցիտներին կպչել վնասված անոթների ներքին պատին, ինչի հետևանքով էլ վնասվածքներն ավելի ուշ են ապաքինվում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր