Առաջիկայում Կենդանակերպի նշանները կզգան խորը փոխակերպումներ, որոնք կբարելավեն իրենց կյանքը          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի զիջի համաշխարհային տերությունների ճնշման տակ    

01 փետ 2019 16:51

Քաղաքապետարանը հրապարակել է աշխատակիցների պարգևավճարների և 13–րդ աշխատավարձերի չափերը

Երևանի քաղաքապետարանը հրապարակել է 2018 թվականին դեկտեմբերին 13-րդ աշխատավարձ և պարգևավճար ստացած քաղաքապետարանի 432 աշխատակիցների ամբողջական ցանկը։ Ըստ այդմ՝ վարչության պետ Արմեն Հարությունյանը ստացել է 2.2 մլն (2.222.200.000) դրամ և 13–րդ աշխատավարձ 346 հազար դրամ։
Երկրորդը՝ վարչության պետ Արսեն Ամյանն է, որ ստացել է գրեթե 2 մլն (2.049.800.000) դրամ պարգևավճար և 13-րդ աշխատավարձ՝ 346 հազար դրամ։

Երրորը՝ վարչության պետ Վիլեն Արևշատյանն է, որ ստացել է գրեթե 2 մլն (1.944.600.000) և 13–րդ աշխատավարձ՝ 346 հազար դրամ։
Պարգևավճար ստացել, սակայն 13–րդ աշխատավարձ չեն ստացել միայն խմբակցության փորձագետ Վարդան Խաչատրյանը և գործավար Արմինե Բադալյանը:

Քաղաքապետարանի պարգևատրված աշխատակիցների ամբողջական ցանկը՝ այստեղ: Նշենք, որ այս ցանկում տեղ չեն գտել վարչական շրջանների աշխատակիցների պարգևատրումները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր