Տեսանյութ.Արամայիս Հարությունյանը դարձավ Մ-23 Եվրոպայի առաջնության չեմպիոն          15-ամյա աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ վիճաբանության ընթացքում 3 անչափահաս աղջիկներ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են իրեն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

04 փետ 2019 15:30

Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով 5 ժամ հարցաքննվել է

Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով 5 ժամ հարցաքննվել է 
armtimes.com-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը փետրվարի 1-ին մի քանի ժամ Հատուկ քննչական ծառայությունում է եղել:
Մեզ հաջողվեց ճշտել, որ Սարգսյանը Մարտի 1-ի գործի շրջանակում որպես վկա մոտ 5 ժամ հարցաքննվել է: Նույն այդ տեղեկություններով, նրա հարցաքննությունը կշարունակվի:

ՀՔԾ-ից, սակայն, մեր այս տեղեկությունը չմեկնաբանեցին:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը 2008-ին դարձել է նախագահ. մինչ այդ նա զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը:
Ավելի վաղ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հարցին ի պատասխան նշել էր, որ բոլորը հարցաքննվելու են, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը:





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր