Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, բախվել է 4 մեքենա          Ալիևը փող է սկսում ծախսել Փաշինյանի ընտրարշավի ու նրա ընդդիմադիրներին «սևացնելու» համար       Ծառուկյանի տները սկսելու ենք վերադարձնել ժողովրդին, մինչև 2031 թ. սարի գլխի էն տունը պետք ա ծերերի խնամքի կենտրոն դառնա    

05 փետ 2019 10:55

Գազպրոմ Արմենիա»-ն չի պատրաստվում իր վրա վերցնել թանկացման բեռը. հիմա ինչ ենք տալու պարտքի դիմաց.«Ժամանակ»

Գազպրոմ Արմենիա»-ն չի պատրաստվում իր վրա վերցնել թանկացման բեռը. հիմա ինչ ենք տալու պարտքի դիմաց.«Ժամանակ»«Ժամանակ» թերթը գրում է. «Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ ռուսական «Գազպրոմ» պետական ընկերությունը 10 տոկոսով թանկացնում է Հայաստան մատակարարվող գազի գինը՝ 150-ից դարձնելով 165 դոլար:
ՀՀ իշխանությունները, փորձելով չգցել հայ հասարակության նախատոնական տրամադրությունը, հայտարարեցին, որ գազը սպառողների համար չի բարձրանա, եւ այդ տարբերությունը կփոխհատուցվի «Գազպրոմ Արմենիա»-ի ծախսերի կրճատման հաշվին:

Ոլորտին մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացրեց, որ «Գազպրոմ Արմենիա»-ն չի պատրաստվում իր վրա վերցնել թանկացման բեռը, եւ այդ հարցով ընկերության հետ նույնիսկ բանակցություններ չեն էլ վարվել: Այսպիսով, 15 դոլարի պարտքը կուտակվում է, եւ քանի որ «Գազպրոմ Արմենիա»-ն այլեւս 100 տոկոսով ռուսական սեփականություն է, մնում է ենթադրել, թե ինչ պետք է այս անգամ Հայաստանը տա ռուսական պարտքը մարելու համար: Ամենահավանականը թերեւս Երեւան ՋէԿ-ն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր