Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.          Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի       «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ    

05 փետ 2019 12:36

«Ի՞նչը դուր չի գալիս Հայաստանին ԵԱՏՄ-ում».Մոսկվան զգուշավորություն է ցուցաբերում Փաշինյանի նկատմամբ

«Ի՞նչը դուր չի գալիս Հայաստանին ԵԱՏՄ-ում».Մոսկվան զգուշավորություն է ցուցաբերում Փաշինյանի նկատմամբՌուսական Gazeta պարբերականը հոդված է հրապարակել «Ի՞նչը դուր չի գալիս Հայաստանին ԵԱՏՄ-ում» վերնագրով:
Պարբերականը պատմում է Միության և Հայաստանի միջև գոյություն ունեցող տարաձայնությունների մասին:
Հոդվածում, մասնավորապես, ասվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում դեմ էր ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, սակայն վարչապետի պաշտոնում փոխեց իր դիրքորոշումը:
«Փաշինյանն այժմ ցանկանում է, որպեսզի Միությունում և ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունն արդյունավետ լինի: Նա նշում է իր նախկին դժգոհությունները, սակայն այժմ մեղմ է արտահայտվում»,- գրում է պարբերականը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ինչպես նշում է հոդվածագիրը, «Մոսկվային կարող է դուր չգալ ԱՄՆ-ին ներգրավվելու Փաշինյանի փորձերը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունների ֆոնին»:
«Փաշինյանը նաև դժգոհում է էներգառեսուրսների ընդհանուր շուկայի ձևավորումից»,- նշում է Gazeta-ն: Պարբերականը հիշեցնում է նաև, որ պաշտոնական Երևանը Փաշինյանի իշխանության օրոք «ոչ բարեկամական» քայլեր է ձեռնարկում (հոդվածագիրը նկատի ունի քրեական գործերը ռուսական քաղաքական և գործնական շրջանակների հետ կապ ունեցող հայկական էլիտայի ներկայացուցիչների նկատմամբ): Ի վերջո, պարբերականի խոսքով, «հայկական կողմը չի արգելում ցույցերը Գյումրիում ռուսական ռազմաբազայի դիմաց»:
«Զարմանալի չէ, որ Մոսկվան զգուշավորություն է ցուցաբերում Հայաստանի նոր առաջնորդի նկատմամբ և համապատասխան ազդանշաններ ուղարկում նրան. հունվարի 25-ին Մոսկվա Փաշինյանի այցի նախաշեմին ՌԴ նախագահի խոսնակը հայտնեց, որ երկու առաջնորդների հանդիպումը չի կայանա ՌԴ նախագահի խիտ գրաֆիկի պատճառով: Սակայն մոտ ապագայում Հայաստանը կմնա Ռուսաստանի գործընկերը՝ ի դեմս ՀՀ «հարմարվող» առաջնորդ Նիկոլ Փաշինյանի»,- եզրափակում է պարբերականը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր